Հասարակություն

Աննա Հակոբյանը սահմանապահ գյուղերում է՝ հայրենակիցներին քաջալերելու նպատակով (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գտնվում է Տավուշում՝ կից հրապարակելով լուսանկարներ․ «Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ:

Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։ Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։ Այս գրառման հետ եւ հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել: Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։ Նրանք թեեւ արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի։ Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են»,- գրել է Աննա Հակոբյանը։

Կարդացեք նաեվ

ՊԲ հրետանու հերթական անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները

Irina Abovyan

Կորոնավիրուսի վարակման 29 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 966-ի. մեկ օրում 2 մահ

Irina Abovyan

Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է. Վահրամ Պողոսյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կավասակի սինդրոմի բուժման դեղամիջոցը Հայաստանում վերջացել է. ծնողներն ահազանգում են

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Irina Abovyan

5-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել․ Գորիսից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան

Irina Abovyan