Հասարակություն

Ահա թե ինչու՝ Տավուշը. ադրբեջանցիների և դաշնակիցների ձախողված պլանը

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում լարվածության շաբաթվա ընթացքում, նաև մինչ այժմ քննարկվող և բարձրաձայնվող հարցերի շարքում է այն, թե Ադրբեջանն ինչո՞ւ լարվածության գնաց հենց Տավուշի ուղղությամբ, այլ ոչ թե Արցախի: Չէ՞ որ Տավուշը ՀՀ սահման է, այսինքն՝ միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտի սահման, միաժամանակ նաև ՀԱՊԿ ֆորմալ պատասխանատվության գոտի: Այսինքն՝ «գլխացավանքն ու աղմուկը» ավելի շատ է, և ուրեմն՝ ինչո՞ւ Տավուշ և ոչ՝ Արցախ:

Անկասկած է, որ պատճառներն ու մոտիվները կլինեն շատ, և պետք չէ փնտրել հենց մեկը: Միևնույն ժամանակ, նորություն չէ, որ Բաքուն լարվածություն հրահրել է ոչ միայն, ոչ միշտ Արցախում, այլ նաև հենց Հայաստանի սահմանին, այդ թվում՝ Տավուշում: Ավելին, եղել են թերևս առավել լարված ժամանակներ: Հարցադրման խորքային պատասխանը թերևս այն է, որ լարվածության, այսպես ասած, ուղղությունը խոսում է այն մասին, թե ինչպիսի ռեգիոնալ ռազմաքաղաքական կամ աշխարհաքաղաքական համատեքստ ունի տեղի ունեցողը:

Ըստ այդմ՝ Տավուշի ուղղության ընտրությունը վկայում է, որ Ադրբեջանի սադրանքը առնչություն ունի Ռուսաստանի հետ, և Բաքուն թիրախն ընտրել է այդ հաշվարկով: Իհարկե, միաժամանակ հարց է, թե արդյոք թիրախն ընտրել է Բաքո՞ւն, թե՞ դա եղել է Անկարայի ցուցումը: Դա ևս քննարկելու հարց է, որովհետև հնարավոր է Ռուսաստանի վրա ճնշման փորձ Թուրքիայից:

Միևնույն ժամանակ, բոլորովին պետք չէ բացառել և այն, որ ադրբեջանական սադրանքը ունի ոչ միայն երրորդ կողմ կամ ավելի շուտ՝ ոչ մեկ երրորդ կողմ, այլ հնարավոր է, որ նույնիսկ եռակողմ է: Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, երրորդ կողմը կարող է լինել Ռուսաստանում: Ոչ Ռուսաստանը, այլ Ռուսաստանում, բայց բավականին ազդեցիկ կողմ, որը գուցե ներկայումս պայքարում է ՌԴ իշխանական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիոն գործընթացում իր դիրքի և տեղի համար: Հայաստանն այդ գործում կարող է խանգարել Ռուսաստանում շատերին, մասնավորապես այն շրջանակներից, որոնք ներռուսական կյանքում իրենց դիրքի և ազդեցության համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով բավականին շահեկան նախագիծ էին դարձրել Հայաստանի ռազմաքաղաքական ենթակայության միտքն ու հանգամանքը:

Բանն այն է, որ այդ հանգամանքը բնականաբար ստանում էր ռեգիոնալ լայն ընդգրկում, իսկ Կովկասը կենսական ռեգիոն է Ռուսաստանի և առանցքային ռեգիոն՝ աշխարհաքաղաքականության համար: Ռուսական ազդեցիկ մի շարք շրջանակներ բավականին բացահայտ կերպով են գրոհում Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո ամրապնդվող ինքնիշխանության դիրքերը, չափազանց ագրեսիվ կերպով են փորձում Կրեմլում ստանալ հակահայկական նոր որոշումներ: Միևնույն ժամանակ, նրանց իրարանցման հանգամանքը, նաև նյարդային տոնայնությունը հուշում են, որ ցանկալի որոշումները չեն ստացվում, ինչ-որ բան արգելակում է դրանք:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված. Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

Հոգեբանական թեստ. Ինչ եք կարծում որ զույգն է ամենաերջանիկը

Irina Abovyan

Հիմա պատրաստ եմ կատարել նրա բոլոր քմահաճույքները՝ տարիներ շարունակ պատճառած ցավի դիմաց

Irina Abovyan

Ոտքը կորցրած զինվորի և վիրավոր հոր հուզիչ հանդիպումը հիվանդասենյակում․

Irina Abovyan

«Ի՞նչ եմ քեզ «օտկազ» արել». Ավինյանը հատված է հրապարակել զավեշտալի զրույցից

Irina Abovyan

Այս բույսի սերմերը բարձրացնում են իմունիտետը, կօգնեն ազատվել երիկամների քարերից և կվերացնի հոդերի ցավը

Irina Abovyan