Հասարակություն

ՊՆ զինծառայողների հարազատներին հորդորում է կապոցներ չուղարկել

Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:

Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:

ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով:

Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»,- գրել է նա

Կարդացեք նաեվ

Ադրբեջանական կողմի կրակոցից մեքենա այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում․ ՊՆ խոսնակ

Irina Abovyan

Ադրբեջանցի 4 զինվորական ձերբակալվել է՝ հայերի մարմինները ծաղրանքի ենթարկելու համար

Irina Abovyan

Որտեղ են ծեծի ենթարկել Սևանի, Գավառի, Մարտունու ոստիկանապետերին.Ինչ են պատմում ծովագյուղցիները

Irina Abovyan

Եթե ափսեն ոտքով չի կոտրվում, դիմեք պլան B-ին. Հարսի անսպասելի քայլը

Irina Abovyan

Դու հարկայինի տեսուչ չես,դու բանդիտ ես

Irina Abovyan

Եղնիկներ բոյա եղել այսօր, կա 5 վիրավոր. Գևորգ Գրիգորյան

Irina Abovyan