Հասարակություն

Ուժեղացված ծառայություն Վարդավառին․ հայտնաբերվել է ոչ սթափ 114 վարորդ (տեսանյութ)

Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով, ինչպես ամեն տարի, այս տարի եւս Վարդավառի օրը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես եւ մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների ծառայողները արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրին հանրապետության ողջ տարածքում։

Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթեւեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 1385 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 106 մեքենա։ Հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վիճակում վարած 114 անձ։ Բացի այդ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 38, հետախուզման մեջ գտնվող՝ 2, փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2 տրանսպորտային միջոց։ Հարգելի՛  վարորդներ, խստագույնս պահպանեք երթեւեկության կանոնները եւ ոչ սթափ վիճակում մեքենա մի՛ վարեք.  ճանապարհային ոստիկանությունը նույն հետեւողականությամբ շարունակելու է ուժեղացված ծառայություններ իրականացնել։

Կարդացեք նաեվ

Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը (տեսանյութ)

Irina Abovyan

Տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Լանզարոտեի կոնվենցիան չի պարունակում. ԱՆ

Irina Abovyan

Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է. Վահրամ Պողոսյան

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Irina Abovyan

Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է

Irina Abovyan

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԸ ՍՈՍԻ ԽԱՆԻԿՅԱՆՆ Է

Irina Abovyan