Հասարակություն

ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ-ն հերքում է

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` հերքելով մամուլում տարածված տեղեկությունները։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.
 
«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է: Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:

Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում: Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»,- գրել է Ստեփանյանը։

Կարդացեք նաեվ

Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը

Irina Abovyan

Անհավանական փաստեր գենետիկայի մասին. Հետևություն նաև կանաց համար

Irina Abovyan

Լույս չի լինելու

Irina Abovyan

Պայուսակի նախընտրած մոդելը կբացահայտի Ձեր բնավորության ուժեղ կողմերը

Irina Abovyan

28-ամյա կինը փայտով ծեծել է իր ու եղբոր երեխաներին

Irina Abovyan

Պրոֆեսոր Նեումիվակին․սոդան՝ 21-րդ դարի դեղամիջոցը

Irina Abovyan