Հասարակություն

Երևան–Էջմիածին ճանապարհահատվածում ստուգում են քաղաքացիների ջերմությունը

Ոստիկանությունը հայտնում է, որ մոտ 120-130 քաղաքացի Վաղարշապատ-Երևան ճանապարհահատվածով չի կարողացել անցել,  քանի որ սահմանվածից բարձր ջերմություն են ունեցել. նրանք հետ են ուղարկվել Էջմիածին:

12:33

Այս պահին Էջմիածնի 27 ճանապարհներից բաց են միայն երեքը: Բաց է Վաղարշապատ-Երևան ճանապարհահատվածը, Մասիս տանող ճանապարհահատվածը և Աշտարակ տանող ճանապարհահատվածը:

Tert.am-ի հաղորդմամբ՝ չնայած բաց ճանապարհահատվածների՝ մեքենաները դժվարությամբ են մուտք և ելք կատարում, քանի որ բոլորը ջերմաչափում են անցնում: Ավելի հեշտ է քաղաք մտնելը, քան քաղաքից դուրս գալը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի, որի մեծամասնությունը փոխկապակցված է «Էջմիածնի դեպքի» հետ:

Ստուգումներ անցկացնողներից մեկը Tert.am-ին հայտնեց, որ Էջմիածինի ելքերի ստուգումները սկսվել են գիշերվանից, իսկ շարժը ակտիվացել է վաղ առավոտյան, սակայն Էջմիածին մտնող քաղաքացիները ստուգում չեն անցել: 

Կարդացեք նաեվ

Տեսեք ինչ նման են Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկը իրար․ Կարծես նույն մարդը լինեն (Լուսանկար)

Irina Abovyan

«Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար»․ Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Irina Abovyan

Բենզինն էժանացել է. ինչո՞ւ չի փոխվել դիզվառելիքի գինը. «Ժամանակ»

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով

Irina Abovyan

Առանց ձվի բիսկվիթ շատ համեղ է անպայման փորձեք

Irina Abovyan

Ծնվել է Բեմբին

Irina Abovyan