Քաղաքականություն

Հոգեվարք՝ հայկական վերելքի ֆոնին

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան սահմանագոտում իրադարձությունները խիստ ուշագրավ դրսևորում և արտացոլում գտան ռուսաստանյան հարթությունում կամ ավելի շուտ՝ ռուսաստանահայության: Անցնող օրերին մենք ականատեսը դարձանք Ռուսաստանի համահայկական համախմբման արտառոց, անգամ հուզիչ տեսարանի, երբ մեր հայրենակիցները աջակցության միահամուռ ակցիայով պատասխանեցին հայկական ծիրանը վաճառքի հիմնական շուկաներից դուրս մղելու այդ շուկաների տերերի որոշմանը: Դրան զուգահեռ հայությունն ականատես եղավ նաև հայկական ազգանունով Մարգարիտայի արդեն բավականաչափ հայտնի և ամոթալի գրառմանը, որն իբր Հայաստանի կառավարության, Նիկոլ Փաշինյանի դեմ էր, իսկ իրականում՝ ոչ միայն հայ ժողովրդի և Հայաստանի, այլև հայկական ինքնության:

Մարգարիտա Սիմոնյանին անդրադարձել են շատերը, դրա ավելորդ կարիքը չկա: Կա շատ ավելի կարևոր խնդիր՝ հայկական ինքնության յուրօրինակ խորհրդանիշ ծիրանի շուրջ այդ ինքնաբուխ համախմբումը, ու համազգային համախմբման այդ ֆոնին Մարգարիտա Սիմոնյանի մաղձը ևս մեկ անգամ սրում է ռուսաստանահայության գործոնի արդիականացման, վերակազմակերպման խնդիրը, որ հայկական պետականության առաջ է գործնականում ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Ընդ որում, հետագա տարբեր փուլերում այդ խնդիրը տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ ներգործությունների հետևանքով ենթարկվել է տարաբնույթ մուտացիայի՝ խորանալով էլ ավելի և դառնալով նաև հայկական պետականության արդիականացման գլխավոր խնդիրներից մեկը, որն արտահայտվում էր Հայաստանում կառավարող քրեաօլիգարխիայի և Ռուսաստանի հայության տարբեր շրջանակների փոխկապակցվածությամբ, նաև այդ հանգամանքը որպես Հայաստանի հանդեպ վասալացման նկրտում ունեցող ռուսաստանյան տնտեսաքաղաքական շրջանակների գործիք դառնալու իրողությամբ:

Մարգարիտասիմոնյանները Հայաստանի արդիականացման դեմ գործած և ներկայումս թերևս վերջին ճիգերը գործադրող այդ ճակատի «դիվերսանտներն» են: Եվ խիստ հատկանշական է, որ Մարգարիտան հրապարակ է նետվում այն ժամանակ, երբ Ռուսաստանում տեղի է ունենում ռուսաստանահայության համախմբման այդ յուրօրինակ ակցիան, որը ամենևին լոկ ծիրան գնելու ակցիա չէր: Ահա այդ ժամանակ Սիմոնյանը հրապարակ է նետում «միտք», թե Հայաստանի նոր իշխանությունը ռուս երիտասարդներին սովորեցնում է հեղափոխություն անել Ռուսաստանում:

Բանն այն է, որ ազգանվան վերջում «յան» ունեցող այդ տիկնոջ միջոցով փորձ է արվում ռուսաստանահայության համախմբմանը տալ, այսպես ասած, «հակառուսականության» երանգավորում և ստեղծել դրա շուրջ այդպիսի մթնոլորտ, այլ կերպ ասած՝ նենգափոխել Ռուսաստանի հայերի համախմբումը՝ նսեմացնելով և փորձելով իջեցնել դրա արժեքը իրենց խմբային կոնյունկտուրայի մակարդակի: Որովհետև ամեն ինչ շատ ավելի պարզ է: Ռուսաստանահայությունը ոչ թե հայ-ռուսական հարաբերության վտանգ է, այլ այդ հարաբերության առողջացման ահռելի ռեսուրս, որը կենսական անհրաժեշտություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ նաև Ռուսաստանի համար: Եվ այդ ռեսուրսի առողջացման որևէ փոքր կամ մեծ դրսևորում սարսափով են ընկալում այն շրջանակները, որոնք մակաբուծում են ռուսական մեծապետականության անունով, այդ թվում նաև՝ հայկական ինքնիշխանության հաշվին:

Դա հոգեվարք է հայկական վերելքի ֆոնին:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ալիևը մեծ հույսեր է կապում Փաշինյանի հետ․ Շարմազանով

Irina Abovyan

Վիգեն Սարգսյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին

Irina Abovyan

ՇՏԱՊ․Դոգի պատասխանը Ադրբեջանի նախագահին․ամեն ինչ շպրտեց Ալիևի երեսին

Irina Abovyan

Ադրբեջանը պարտավորվել է կրճատել նավթի արդյունահանումը

Irina Abovyan

ԱՄՆ նախագահները երբ եք չեն արտասանել «ցեղասպանություն» բառը` ՆԱՏՕ-ի իրենց գործընկեր Թուրքիայի հետ կшպվшծ պատեհապաշտ նկատառումներից ելնելով. սկսվեց մեծ խաղը Հարավային Կովկասի համար. Սոլովյով

Irina Abovyan

ՇՏԱՊ! Գիշատիչները թող զսպվե՛ն․ ՌԴ-ն և Թուրքիան ախպերաբաժին արեցին Արցախը․ Լևոն Շիրինյան

Irina Abovyan