Հասարակություն

Վթար Կապանի թունելի մոտ․ կա 3 տուժած

Հուլիսի 19-ին՝ ժամը 18:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վաչե Ս․, ծնված 1970 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արագած Ս․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս գլխիվայր շրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և ուղևոր Լիանա Դ․-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ Վաչե Ս․-ի և Լիանա Դ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Արագած Ս․-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Կարդացեք նաեվ

Սեռական դասընթացներ անցկացնելուն մեր ամբողջ ազգը դեմ է. Գագիկ Ծառուկյան.

Irina Abovyan

Եղանակը ողջ ՀՀ տարածքում, ամպրոպ, անձրև և կարկուտ

Irina Abovyan

24 և 48 ժամով մի շարք տնտեսվարողների գործունեություն է արգելվել․ պարետի որոշում

Irina Abovyan

Ռուս գիտնականները կորոնավիրուսը նակարահանել են մանրադիտակով. ՖՈՏՈ

Irina Abovyan

Արսեն Թերոսյանը գրել է իր ֆեսբուքյան էջում 100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. 12 ժամ ջուր չի լինելու

Irina Abovyan