Քաղաքականություն

Արմեն Աշոտյան. Մեր բանակի հաղթանակները դիվանագիտական ճակատում մսխելու իրավունք չունեք

Չմիավորված պետությունների շարժման Բյուրոն հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով հայաստանա-ադրբեջանական սահմանային զարգացումներին, անդամ երկրների անունից մեղադրել է Հայաստանին ռազմական գործողությունները սկսելու մեջ, հայտարարել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 4 բանաձեւերի հիման վրա եւ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այն վերականգնելու ադրբեջանական ջանքերին։

Հիշեցնեմ, որ այդ կառույցը միավորում է շուրջ 120 երկրներ, իսկ Ադրբեջանը 2019 թվականից նախագահում է այդ կազմակերպությունում։

Իդեպ, Հայաստանն ունի դիտորդ երկրի կարգավիճակ, իսկ մեր ԱԳՆ պատվիրակությունը խուսափեց մասնակցել Շարժման վերջին նիստին Բաքվում՝ թողնելով ադրբեջանցիներին բոլոր հնարավորությունները անարգել իրականացնել հակահայ քարոզչություն։

Դեռ այդ ժամանակ զգուշացնում էի այս վտանգի մասին։

Դե հիմա իջեք քարոզչության էկրաններից եւ էջերից, գնացեք ու արագ հասկացեք թե ինչ պետք է անեք։

Մեր բանակի հաղթանակները դիվանագիտական ճակատում մսխելու իրավունք չունեք։

Կարդացեք նաեվ

Այլևս Նիկոլին քննադատելու, մեղադրելու, խորհուրդներ տալու իմաստ չկա․ Մենուա Հարությունյան

Irina Abovyan

16 միլիարդ դրամ, և մենք կունենանք նոր հագուստներով, նոր մեքենաներով ու նոր որակի ոստիկաններ ու Ներքին գործերի նախարարություն

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Եկեք մենք գնանք, թող մնա ժեխը, որն էլ վերջում սովից ինքն իրեն կուտի. Գեորգի Կիմիչ

Irina Abovyan

«Ես ինձ իրավունք եմ վերապահում մտածել, որ իմ բшնկшյին գաղտնիքի մասին ինֆորմшցիան փորձել են հասցնել Ադրբեջանին կամ տնտեսական հակառակորդներիս»․ Ռուբեն Հայրապետյան (VIDEO)

Irina Abovyan

Ադրբեջանը կորցրեց այն ամենը, ինչ կուտակել էր վերջին 30 տարիների ընթացքում․ Իսկանդարյան

Irina Abovyan

Դուք հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ. Ուրիխանյանը հստակ պատասխան պահանջեց Փաշինյանից

Irina Abovyan