Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. ՎԱԶ-21099-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. վարորդի 7-ամյա եղբորորդին տեղում մահացել է, 9 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ, 36-ամյա Կոլյա Հ.-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Թորոս գյուղից դեպի Ղուկասավան տանող ճանապարհահատվածին, իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 7-ամյա Յ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի և «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սասուն Աբաղյանի հանձնարարականով, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը վարորդի եղբոր տղան էր, ավտոմեքենայի բոլոր ուղևորներն էլ երեխաներ են եղել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց են տեղափոխվել Գոգհովիտ գյուղի բնակիչներ, 2-ամյա Սյուզի Հ.-ն, 7-ամյա Անահիտ Հ.-ն, 6-ամյա Էրիկ Հ.-ն, մի քանի ամսական Մարի Հ.-ն, 5-ամյա Յուրիկ Հ.-ն, 10-ամյա Լիլիթ Թ.-ն, ովքեր տեղափոխվել են Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, 21-ամյա Ա. Վարդանյանն ու 29-ամյա Օ. Վանցյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ վարորդ Կոլյա Հ.-ն տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

«Սամոյին փրթել-գցել են…». 31-ամյա տղամարդը Վարդաշենում հետապնդել ու սպանել է ծանոթին

Irina Abovyan

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24-ն ու 07-ը. ոստիկանության ծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Բազուկ՝ կորեական ձևով

Irina Abovyan

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա

Irina Abovyan

Կորոնավիրուսի 355 նոր դեպք, 4 մահ, 2 մահ՝ այլ պատճառով

Irina Abovyan

Նեղ կոշիկների լայնացման աշխատող միջոց

Irina Abovyan