Հասարակություն

Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում կտրուկ շատացել են կորոնավիրուսից մահացության դեպքերը

Մարտի 15-ին Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ կտրուկ աճել են նոր տեսակի կորոնավիրուսից մահացության դեպքերը. 1 օրում վիրուսից մահացել է 368 մարդ, մահացության ընդհանուրը թիվը հասել է 1806-ի, վարակվածների թիվն ավելացել է 3590-ով՝ կազմելով 24747 մարդ: Իսպանիան երկրորդ երկիրն է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման մասշտաբով: Այստեղ 1 օրում մահացել է 96 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 262 մարդ: Հիվանդների թիվն ավելացել է 1407-ով, ընդհանուր թիվը հասել է 7798-ի: Ֆրանսիայում 1 օրում մահացել է 31 մարդ՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 120-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5400-ի: Չնայած համաճարակին՝ Ֆրանսիայում անցկացվել են ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը, գրանցվել է ռեկորդային ցածր մասնակցություն: Նշենք, որ Գերմանիան հայտարարել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ սահմանները մասնակի փակելու մասին, սահմանափակումն ուժի մեջ է մտնում մարտի 16-ից:

Կարդացեք նաեվ

Ադրբեջանն ունի մարդկային ուժի, զինտեխնիկայի մեծ կորուստ Արցախի դեմ գիշերվա ոտնձգություններից հետո

Irina Abovyan

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Irina Abovyan

«Ադրբեջանցիք չե՞ն ասում՝ Գորիսից ինչ հրթիռով ենք խփում իրենց»․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Արտադրված է Հայաստանում.🇦🇲Հայկական արտադրանքը լավ արդյունքներ է արձանագրում։ Փորձարկումների ընթացքը գոհացուցիչ է

Irina Abovyan

Վերջապես լավ լուր․ ՀՀ-ն բացում է իր օդային ճանապարհը։ ՌԴ-ն էլ երկկողմանի բացում է …ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, ովքեր այս ամառ նոր ծանոթություններ կունենան

Irina Abovyan