Քաղաքականություն

Ալիս Սողոմոնյանի ջախջախիչ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՁԵՐ ԱԶԳԱՆՎԱՆ ՎՐԱՅԻՑ ՀԱՆԵՔ «ՅԱՆ»-Ը Նախ ուրախությունս, հրճվանքս հայտնեմ Մոսկվայում հայկական ծիրանի հետ կապված իսկապես տոնի վերածված միջոցառման կազմակերպիչներին: Ողջույն ձեզ, մոսկվաբնակ իսկակա՛ն, զտարյո՛ւն հայեր, որ, չնայած բազում արգե լքների, դուք Մոսկվայում ծիրանի վաճառքը վերածեցիք «Ոսկե ծիրան» տոնախմբության: Դուք անվճար ծիրան էիք բաժանում Մոսկվայի բակերում, անվճար սնունդ բաժանում նրանց, ովքեր հայկական ծիրան առնելու երկար հերթ էին կանգնել:

Դուք ձեր այդ քայլով ապացուցեցիք, որ ձեր համերաշխությունը Պուշկինի, Տոլստոյի հայրենիքի ժողովրդի հետ է: Դուք ապացուցեցիք, որ հորինվածք են հայ-ռուսական հարաբերությունների վատթ արացման վերաբերյալ լուրերը, որ չարամտորեն տարածում են Հայաստանում եւ Ռուսաստանում «յան»-ով վերջացող ազգանուն կրող, սակայն հայի գեն ու հայի թասիբ չունեցող թափթփ ուկները: Հայատյաց հայացքներով այդ կերպարները մերժված են Հայաստանում՝ նրանց անունը անդրանիկ միհրան… լինի, թե մարգարիտ սիմոն…

Ի դեպ, պարզվում է, որ Հայաստանի անհայրենիք մարՔրիտ եսայան կոչվող մի կնկա նման կնիկ էլ Մոսկվայում կա՝ մարՔրիտ սիմոն… օղլի: Քո ազգանվան վերջին «յան»-ը ես հանում եմ, մարՔրիտ սիմոն…, քանի որ դու արժանի չես դրան, դու մերժված ես հայ ժողովրդի կողմից: Դու ընդհանրապես կապ չունես ու իրավունք էլ չունես կապ ունենալ Հայաստանի հետ: Երևում է, որ հանց ագործ ռոբիկ քոչարյանի դոլարները նաև քո՛ գրպանն են հոսում, որ դու, այդ անդուր սֆաթդ համացանցում պարզած՝ ճչում ես, թե՝ «Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդ րությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է»: Սխալվում ես, մարՔրիտ, նա Ռուսաստանի դաշնակիցը չէր, նա Ռուսաստանի ստրուկն էր, որին հրամայված էր Հայաստանը մաս առ մաս վաճառել:

Ես իհարկե, մարՔրիտ, նող կանք ապրեցի քո վերջին գրառումը կարդալուց, որտեղ դու քեզ երևակայում ես որպես Ռուսաստանի խոսափող ու կեղ տոտ բերանդ բացել ու անեծքներ ես թափում 20 տարվա ռեժիմից հետո վերջապես ժողովրդի ընտրած Հայաստանի օրինական, լեգիտիմ իշխանությունների վրա: Ավելի նող կալի էր, երբ դեմքդ տեսա, գոնե երեսիդ կեղտը մաքրեիր, այնքա՜ն տհաճ է քեզ նայելը: Երբ լավագույն տեսակ հայերը Մոսկվայում հայկական ծիրանի իսկական տոնահանդես սարքեցին, դու, մարՔրիտ սիմոն… օղլի, երևի տանդ լուսամուտները ամուր փակել էիր, որ չարությունից չխելագարվեիր «Քոչարի» պարող մեր հայրենակիցների զվարթուն ձայները լսելուց:

Մոսկվայում նրանք արեցին այն, ինչ անում էին Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին: Դու չհամարձակվես, մարՔրիտ, ասել, թե հայ ժողովրդի մի մասն էլ դու ես: Հասկացիր վերջապես, որ դու ո՛չ մի կապ չունես այն ժողովրդի հետ, որը քո պաշտելի նախկին նախագահների ռեժիմից ազատվել է եւ իր Նոր երկիրն է կառուցում: Ես չգիտեմ, դու այդ գերդաստանում կայի՞ր այն ժամանակ, երբ քեոսայանները «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանախումբն էին բացում Երևանի այն վայրում, ուր այդ ֆիլմն էր նկարահանել մեր ժողովրդի շատ սիրելի Քեոսայան ռեժիսորը: Պետք է կարծել, որ չես եղել, թե չէ այնտեղից ունեցած քո զգացողությունը քո միջից մի քիչ հանած կլիներ այն չարությունը, որ այժմ քո մեջ կա:

Մի խորհուրդ կտամ քեզ, մարՔրիտ սիմոն…, դու այդտեղ այն անդրանիկ միհրան…ի և էլի մի քանի թափթ փուկների հետ, որոնց ազգանվան մեջ «յան»-ը պահպանվում է, բայց իրենք էությամբ հայ ազգի հետ կապ չունեցող տականքներ են, շարունակեք ձեր հաչոցները մեր Նոր երկրի նոր եւ լեգիտիմ իշխանությունների վրա: Ձեր վայրահաչումները գրոշ չարժեն ու ո՛չ մի ազդեցություն չեն թողնելու հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հարաբերություն, որ մեր նոր իշխանությունն ու մեր ժողովուրդը պահպանում են և ավելի ամրացնում:

Եվ վերջում: Դու, մարՔրիտ, փորձում ես հեգնել, թե՝ «…երբ ձեր սահմանին պատերազմ է… Ռուսաստանը պետք է ձեզ նորից օգնի…»: Նախ մի քանի ճշտում անեմ քո անգրագետ գրվածքում: «ձեր սահման» ասելով դու արդեն ինքդ քեզ օտարեցիր մեր Հայրենիքից ու չհամարձակվես ասել, թե ես այդ ժողովրդի մասնիկն եմ: Եվ հետո «դարձյալ օգնի» բառերդ ուղղենք: «Դարձյալ» ասելով ի՞նչը նկատի ունես: Գուցե Բրեստ-Լիտովսկի պայմանագի՞րն ես հիշել, երբ թուրքից էլ թուրք Լենինը Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերը ետ քաշեց եւ հսկայական մի Հայաստան նվիրեց թուրքերին՝ չմոռանալով իր բանակի զենքն էլ թողնել նրանց:

Էլի՞ թվարկեմ նման փաստեր, թե՞ դու դրանք ավելի լավ գիտես, սակայն դրանց վերաբերյալ խորամանկորեն լռում ես: Ինչ վերաբերում է մեր սահմանների ներկա վիճակին, այո՛, մարՔրիտ, քո Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական ընկեր, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, պարտավոր է հոնքը շարժել, երբ ՀԱՊԿ անդամ երկրի վրա թշնամի է հարձ ակվում: Դու սա՛ էլ լավ գիտես, մարՔրիտ, սակայն սրա մասին էլ չես խոսում, քանի որ քեզ ձեռնտու չի:

Դու այժմ այնքա՜ն ես վառված, որ քո սիրելի, մարդակեր ռոբիկ քոչարյանը Հայաստանում դատվում է որպես հանց ագործ: Եվ քո այդ վառված լինելուց կանացի կերպարդ փոխվել է մեր երկրի օրինական իշխանության դեմ անեծքներ թափող մի ջադու կնոջ կերպարի: Դեռևս այսքանը: Հաջորդ հակահար վածին սպասիր, մարՔրիտ սիմոնօղլի, երբ կեղ տոտ բերանդ նորից բացես իմ սուրբ երկրի օրինական իշխանության վրա: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Կարդացեք նաեվ

Որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից. Գևորգ Պետրոսյան

Irina Abovyan

Որպես միջնորդ մասնակցում եմ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին․ Թրամփ

Irina Abovyan

Ալիեւները Նիկոլի կենացն են հոտնկայս խմելու, որ իրենց երազանքը կյանքի է կոչում. Մենուա Հարությունյան

Irina Abovyan

«Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Սերժ Սարգսյան

Irina Abovyan

Ծառուկյանը գարանտիա ստացավ, որ Նիկոլը իրեն կխնայի, հեղափոխությունը իր գլխին չի ջարդի ու էդ գարանտիան ստանալուց հետո…Հայկ Մանասյանի դիպուկ անդրադարձը

Irina Abovyan

«Բա պինցետով հանի ու օղիով ախտահանի». Էդուարդ Շարմազանով

Irina Abovyan