Շոու-բիզնես

«Եկեք անվճար տարեք»․ Գոհար Ավետիսյանը 8,5 տոննա ծիրան և դեղձ է գնել հայերից

«Եկեք անվճար տարեք»․ Գոհար Ավետիսյանը 8,5 տոննա ծիրան և դեղձ է գնել հայերից

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 2 տոննա հայկական ծիրան ու դեղձ է գնել հայկական բեռնատարներից։ Նախաձեռնության միացել է նաև հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին Գոհար Ավետիսյանը հայտնել է ինստագրամյան իր էջում։

«Մեզ միացավ հայկական եկեղեցին. ընդհանուր առմամբ 8,5 տոննա թարմ մրգեր ենք գնել, որը վաղը անվճար կբաժանենք բոլորին Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցուց, առավոտյան 10-00-ից։ Մեր ուժը միասնության մեջ է։

Վաղը նաև Վարդավառի տոնն է, այնպես որ, անպայման եկեք և ձեր տուն տարեք մեր բարության և սիրո մի կտորը, պատրաստեք համեղ կոմպոտներ և մուրաբաներ, ինչպես նաև երեխաներին հյուրասիրեք  թարմ մրգերով»,–գրել է Գոհարը։

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանն իր ավելի քան 9 միլիոն հետևորդներին խնդրել էր գնալ հայկական մթերքով բեռնված բեռնատարների մոտ և գնել հայկական մրգեր:

Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հունիսի 18–ի կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։

Կարդացեք նաեվ

Շուշաննա Թովմասյանի ամուսինը նրան ստիպո՞ւմ է այսպես հագնվել․ ամուսնությունից հետո նաա փոխել է իր ոճը (լուսանկարներ)

Gevorg Kazaryan

Բեյոնսեն 8-ամյա դուստերը նկարահանել է իր նոր՝ Black Is King ալբոմում

Irina Abovyan

«Բեմի մեռածը»․ Գրիգոր Դանիելյանն էլ չի դիմանում չաշխատելուն (լուսանկար)

Irina Abovyan

Էդգար Իգիթյանը վիրակապերով է։ Սիրուն Սոնա հեռուստասերիալի վերջին նկարահանումների օրը

Irina Abovyan

Ռոզա Ֆիլբերգի գարնանային կերպարը

Irina Abovyan

Բացառիկ տեսանյութ Քրիստինա Եղոյանի մեղրամսից

Irina Abovyan