Ժամանց

Աստղակերպի նշանների հատուկ ունակությունները

Մենք բոլորս ունենք յուրատեսակ ունակություններ: Եվ դա շատ դեպքերում կախված է այն բանից, թե որ ամսում ենք մենք ծնվել:

Խոյ

Ձեր տաղանդը մարդկանց մեջ տաղանդ բացահայտելն է: Այսօր դուք ընկերացել եք փողոցային երաժշտի հետ, իսկ մեկ տարի հետո նա կհավաքի բազմահազար համերգասրահներ: Զարմանալի է, բայց ձեր կոխքին մարդիկ բոլորովին այլ կերպ են բացահայտվում:

Ցուլ

Դուք հրաշալի եք զգում ուրիշների սահմանները և երբեք չեք անցնում այն: Ընդհանրապես սեփական սահմանները՝ ձեզ համար շատ կարևոր թեմա է: Եթե ինչ-որ մեկը խախտում է ձեր սահմանները՝ դուք միշտ ասում եք այդ մասին:

Երկվորյակ

Դուք միշտ ընտրում եք ճիշտ բառեր, նույնիսկ չմտածելով, թե զրուցակցի համար որքա՞ն կարևոր է դա լսել: Բառերը դուրս են գալիս ձեր հոգուց, դուք միշտ կարողանում եք քաջալերել և հանգստացնել:

Խեցգետին

Էմպատիա ցուցաբերելու ունակությունը՝ ձեր գլխավոր հաղթաթուղթն է: Դուք զգում եք թե ինչ կա ուրիշների մտքին և գործում եք համապատասխան ձեր հոտառության: Ձեր ունակությունը ոչ մեկ անգամ է օգնել ձեզ կյանքում:

Առյուծ

Երբ խոսքը գնում է ձեր մասին՝ միշտ ամեն ինչ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է: Երեկույթներին դուք հայտնվում եք այն ժամանակ, երբ պետք է: Մարդկանց ճիշտ խոսքեր եք ասում ճիշտ պահին: Ժամանակը աշխատում է ձեր օգտին:

Կույս

Դուք տիրապետում եք ինֆորմացիային և այդ պատճառով շատերը ձեզ հանճար են համարում: Կամ ձեզ մոտ լավ է զարգացած ինտուիցիան, կամ էլ կարևոր գիտելիքներ եք ստանում գաղտնի աղբյուրներից: Փաստը մնում է փաստ՝ դուք միշտ ամեն ինչ գիտեք:

Կշեռք

Դուք կարողանում եք կարդալ մարդկանց, ինչպես գիրքը: Դուք գիտեք թե ինչ են անելու նրանք հաջորդ պահին  և ինչն է դրդապատճառը: Մեծ մինուս՝ ձեզ այնպես չգիտեք, ինչպես շրջապատին: Զարմանալի է, բայց փաստ:

Կարիճ

Դուք կարողանում եք ուրիշ մարդկանց մեջ տեսնել ամենալավը: Ձեզ համար կյանքում ամենակարևորը՝ սերն ու կապվածությունն է:

Աղեղնավոր

Ի ծնե լավատես եք: Դուք տեղեկացված եք, թե որ պահին պետք է ռիսկեր վերցնեք ձեզ վրա, որովհետև գիտեք, որ դա ամբողջությամբ կփոխհատուցվի:

Այծեղջյուր

Դուք հստակ գիտեք, թե երբ է պետք փոխվել: Եթե խոսքը գնում է աշխատանքը փոխելու կամ տունը վաճառելու մասին՝ դուք դա անում եք ամենանպաստավոր պահին, կարծես ձեր ներսում աշխատում է կախարդական մի կոճակ:

Ջրհոս

Դուք օժտված եք ուրիշների մտքերը կարդալու և այն ինչ ուզում եք ստանալու ունակությամբ: Բայց դուք հաճախ խորամանկում եք: Ցանկալին ստանալու համար դուք ձևացնում եք իբր դա ձեր ցանկությունը չէ, այլ ուրիշների երազանքները: Կամ ծայրահեղ դեպքում՝ ձեր ընդհանուր երազանքն է:

Ձկներ

Դուք օժտված եք զարմանահրաշ ունակությամբ: Դուք տեսնում եք կյանքը՝ ինչպես փազլ: Ամեն փուլ բաժանված է կտորների: Եվ դուք հստակ գիտեք թե երբ է այդ ամենը փլուզվելու:

Ինչ նշանի տակ էլ որ ծնված լինեք՝ դուք ունեք գոնե մեկ ունակություն: Եթե դուք տիրապետում եք այդ ունակությանը առավելագույն աստիճանի՝ ձեր կյանքը ամբողջությամբ կփոխվի: Իսկ ի՞նչ ունակությամբ եք օժտված դուք: Կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում:

Կարդացեք նաեվ

Ո՞րն է Ձեր ամենաթույլ տեղն ըստ աստղակերպի նշանի

Irina Abovyan

Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ հորոսկոպի նշանի

Irina Abovyan

Կենդանակերպի նշանների սերը

Irina Abovyan

Հորոսկոպի երկու ամենամիայնակ նշանները, և ահա թե ինչու

Irina Abovyan

Կենդանակերպի տարբեր նշանների աղջիկների սովորություններն ու հակումները

Irina Abovyan

Ընտրեք այս խորհրդանիշներից մեկը և իմացեք ինչ է սպասվում մոտ ապագայում

Irina Abovyan