Հասարակություն

Արայիկ Հարությունյանը նոր հայտարարություն տարածեց․ «Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ»

Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են

կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը: Հիշեցնեմ, որ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգված են առնվազն մինչև մարտի 23-ը:Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական

հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները դասերն ապագայում վերսկսվելուց առաջ պատշաճ կազմակերպելու համար:Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար: Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի

ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար: Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն:Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ

մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար:Կայացվել են այլ որոշումներ:Հ.Գ. այս հավաքից առաջ բոլորի ջերմությունը ստուգվել էր, ձեռքերը ախտահանել էին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Կարդացեք նաեվ

«Հրապարակ». «Իմ շունն Էջմիածնի կեր չի ուտում». Մանվելի դստերը կանգնեցրել են ոստիկանները

Irina Abovyan

Հ.Գ. Թու, թու, թու` աչքով չտամ, բայց լավ <> եք պարոն Փաշինյան, կասե՞ք, թե որն է գաղտնիքը

Irina Abovyan

Թուրքական բրենդն ԱՄՆ-ում ներկրվում է հայի կողմից, իսկ հայկական թանկ է. ո՞վ պետք է զբաղվի այս հարցով

Irina Abovyan

Նախօրեին ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1 200-ը․ #JHU

Irina Abovyan

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները խումբ-խումբ մեկնում են

Irina Abovyan

Աբովյանում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին

Irina Abovyan