Հասարակություն

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահմանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտարահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածքներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»,– ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի․ նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում։

Կարդացեք նաեվ

14 քրգործ՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից առերևույթ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներով

Irina Abovyan

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 4-ամյա տղան հոսանքահարվել ու մահացել է

Irina Abovyan

Հերոս Ճղրիկյան Գրիգորի երազանքը կատարվեց

Irina Abovyan

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է

Irina Abovyan

Խնձոր, որի հատը վաճառում են 20 դոլարով․ Դրանց անվանում են «սև ալմաստ»…

Irina Abovyan

Շարքային Արսեն Մարգարյանը խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ․ ՊՆ խոսնակ

Irina Abovyan