Միջազգային

ՌԴ–ն քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ. Լավրով

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանին առաջացած լարվածության վերաբերյալ հարցեր:

«Նախարարին տեղեկացրել եմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին ՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սկսվելու հետ ՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների եւ սպառնալիքների առնչությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նախարարին ծանոթացրել եմ նաեւ այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, այդ թվում` ուղղված Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգային հողի վրա կոնֆլիկտային դրսեւորումները կանխելուն»,-գրել է Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմամբ, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման եւ իրավիճակի կայունացման համար:

Կարդացեք նաեվ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հուլիսի 20-ին կքվեարկի Ադրբեջանին պաշտպանական տեխնիկա չտրամադրելու օրինագիծը

Irina Abovyan

«Մենք առանց գեթ մեկ կրակոցի ու կորստի՝ վերադարձրինք Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները». Ալիև

Irina Abovyan

Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով

Irina Abovyan

«Առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է». Լավրով

Irina Abovyan

Պուտինը հրաման տվեց ։ Ֆրանսիան ու Իրանը Հայաստանի համար կգնան մինչև վերջ

Irina Abovyan

Ալիևը կգնա՞ ինքնասպանության

Irina Abovyan