Հասարակություն

Երևանում 19-ամյա վարորդի կողմից BMW X5-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Մինասյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով երեկ՝ հուլիսի 16-ին, հարուցվել է քրեական գործ;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը, ժամը 11։25-ի սահմաններում 1-ին համալսարանական հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 45-50 տարեկան տղամարդ։

Հիվանդանոց մեկնած Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գխավորությամբ պարզել է, որ տեղի ունեցածը վրաերթ է և վրաերթի ենթարկվածը Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Արտեմ Մկրտչյանն է, ով վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 4 շենքի մոտ։

Ոստիկանության Ավանի բաժանմոնքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Լևոն Ավագյանը, ով Ավանի ոստիկանների և ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է Ավանի ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած BMW X5 մակնիշի 70 QO 777 հաարանիշի ավտոմեքենայով։

Հետաքննիչ Գ. Մինասյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ա. Մկրտչյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք, 275 առողջացում,3 մահ

Irina Abovyan

10 իրեր, որոնք բերում են անհաջողություն Ձեր կյանքում. Մաքրեք բնակարանը այդ իրերից…

Irina Abovyan

«Բարով գան». դատավորները սպասում են ԱԱԾ-ին

Irina Abovyan

Հորոսկոպի 3 նշան ում համար շուտով կավարտվեն վատ օրերը և կգան լուսավոր օրեր

Irina Abovyan

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

Irina Abovyan

Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում. Արսեն Թորոսյան

Irina Abovyan