Միջազգային

Ալիևը զրոյացնո՞ւմ է, թե՞ զրոյացնում են Ալիևին

Տավուշյան զարգացումները և հայկական բանակի պատժիչ գործողությունը հանգեցրին Ադրբեջանում արտաքին գործերի նախարարի փոփոխության, թեև տրամաբանությունը հուշում էր, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը ավելի շուտ պետք է բերի ռազմական գերատեսչությունում նախարարի կամ բարձրաստիճան որևէ պաշտոնյայի փոփոխության: Ի վերջո, Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն, հետևաբար՝ պատասխանատուն պետք է լինի այդ ոլորտից:

Սակայն մենք տեսանք, որ պատասխանատվությունը դրվեց Մամեդյարովի՝ արտաքին քաղաքական ոլորտի պատասխանատուի վրա, բերելով նրա պաշտոնանկության: Մամեդյարովը Բաքվի իշխանական համակարգում թույլ օղա՞կն էր, թե՞ այստեղ գործ ունենք այլ խմորումների հետ: Այդ հարցերը, անշուշտ, կմնան, թերևս, անպատասխան երկար ժամանակ, իսկ այժմ դրանց ավելանում է նաև այն, թե ինչ է փոխվելու Ադրբեջանի վարքագծում արտաքին գործերի նախարարի փոփոխությանը զուգահեռ: Արդեն հայտնի է, որ նոր նախարարը կրթության նախարարն է, որը տեղափոխվեց ԱԳՆ: Ջեյհուն Բայրամովը չունի դիվանագիտական մասնագիտություն, չի զբաղվել արտաքին քաղաքականությամբ:

Սա առերևույթ թողնում է «զրոյից» սկսելու տպավորություն: Խորքային առումով, սակայն, արտգործնախարարի փոփոխությունը և «զրոյացումը» խոսում է թերևս այլ բանի մասին: Ադրբեջանի նախագահ Ալիևը փորձում է «զրոյացնել» իր արտաքին քաղաքականությունը:

Արդյոք նա այդ կե՞րպ է տեսնում իր նախագահական պաշտոնը փրկելու հնարավորությունը:

Բանն այն է, որ Ալիևի խորքային խնդիրները բխում են հենց արտաքին քաղաքականությունից, որտեղ առանցքում դրված էր ռազմական շանտաժի և, ըստ էության, մարդասպան քաղաքականության տրամաբանությունը: Ժամանակի ընթացքում, սակայն, այն սկսեց բախվել խնդիրների, քիթը կոտրեց 2016-ին և առավել ևս լուրջ պատի բախվեց 2018-ին: Մեծ հաշվով, դիտարկելով տավուշյան ռազմական պարտությանը Ալիևի արձագանքի հնարավոր տարբեր ասպեկտներն ու վարկածները, արժե թերևս ուշադրություն դարձնել հանգամանքին, որ նա «հանուն արդարության» ընդունում է, որ խնդիրը բանակում չէ: Բանակում կամ պաշտպանական ոլորտում արել են այնքան, ինչքան կարող են, կամ, խոշոր հաշվով, չեն կարող ոչինչ: Միաժամանակ, խնդիրը նաև Մամեդյարովը չէ, որովհետև նա արել է նույնիսկ ավելին, քան կարող էր՝ Ալիևի մաշկը փրկելու հարցում:

Ադրբեջանի նախագահը գիտե, որ տապալումն ու ձախողումը իրենն է, իր իշխանական փիլիսոփայությանն ու տրամաբանությանը պարզապես չի կարող դա խոստովանել, չի կարող խոստովանել, որ ինքն է պարտվել, ու ոչ թե Տավուշում, այլ շատ ավելի վաղ, պարզապես այժմ այդ պարտությունը դառնում է առավել քան ակնառու: Դրանից դուրս գալու տարբերակը զրոյացումն է, բայց ոչ թե նախագահության ժամկետը, ինչպես ՌԴ նախագահի մոտ՝ Ալիևը սահմանադրորեն ցմահ իշխանության հարցը լուծել է վաղուց, այլ զրոյացնել իր իշխանության բովանդակությունը, նորից սկսելու և փակուղուց դուրս գալու համար: Իսկ դա հնարավոր չէ անել պաշտպանական ոլորտում, այսպես ասած՝ ի բնե հնարավոր չէ:

Պետք է անել այնտեղ, որտեղ և խարսխված է եղել այդ ռազմական շանտաժի դիվանագիտությունը՝ արտգործնախարարություն: Այդ պատճառով կատարվում է փոփոխություն, որտեղ միայն Մամեդյարովի հարցը չէ, այլ զրոյացման նախադրյալի ձևավորումը: Մի հարց է այստեղ, անշուշտ, հետաքրքրական, հաշվի առնելով Ադրբեջանի ներիշխանական, կառավարող համակարգի առնվազն երկու ազդեցիկ կլանների միջև վաղեմի և ուժգնացող պայքարի ակնհայտ իրողությունը: Հարցը հետևյալն է՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ինքն է զրոյացնում իր իշխանության եղած բովանդակությունը, նորի միջոցով իշխանությունը պահելու նպատակո՞վ, թե՞ զրոյացնում են իրավիճակը՝ Ալիևից իշխանությունը վերցնելու և նոր իշխանությունը նրա ստեղծած փակուղուց դուրս կառուցելու ակնկալիքով: Բաքվում այդ առումով ամեն ինչ դեռ նոր է սկսում, ոչ թե ավարտվել է Մամեդյարովի գնալով:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Հունաստանի վարչապետն աջակցություն է հայտնել Մակրոնին

Irina Abovyan

Bloomberg-ը կանխատեսել է սուրճի դեֆիցիտ կորոնավիրուսի պատճառով

Irina Abovyan

Թուրքիան 10 ամսում կորցրել է զբոսաշրջիկների ավելի քան 70 տոկոսին

Irina Abovyan

Ալիևի աղջիկը բռնվեց. նարկոտիկի բիզնեսը պայթեցրեց աշխարհը նա կորած է

Irina Abovyan

27-ամյա ամերիկուհին նվաճել է Instagram-ն իր անհավանական կազմվածքով,երբ տեսնեք նրան ողջ հասակով,կհասկանաք թե ինչու

Irina Abovyan

Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն այսուհետ Ադրբեջանի քաղաքացիներ են

Irina Abovyan