Հասարակություն

ԱՆ-ը մանրամասներ է հայտնել մահացած 13 պացիենտների վերաբերյալ․ ունենք ևս 8 մահ՝ այլ պատճառներով

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143114 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։

Մահվան 13 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է:

Կարդացեք նաեվ

Հարգելի բժիշկներ, իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատին տված ձեր երդումը. կինս մայիս ամսից արնահոսում է, սակայն ոչ մի հիվանդանոց բուժօգնություն չի ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Թեստ․ Ընտրեք այն թիթեռը, որը ձեզ դուր է գալիս և իմացեք ձեր հոգու գաղտնիքները

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերձորից տարհանումը դադարեցվել է. այն կմնա հայկական

Irina Abovyan

Երկրաշարժ Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք

Irina Abovyan

Պուտինը ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը.Meduza

Irina Abovyan

Միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել

Irina Abovyan