Խոհանոց

Շատ համեղ մսային կեքսեր՝ պատրաստված պանրաձվային միջուկով

Բաղադրիչներ

1. Աղացած միս – 350 գ
2. Ձու – 1 հատ
3. Քերած պանիր – 3 ճ/գ
4. Սոխ – 1 հատ
5. Աղ, պղպեղ, քիմիոն, աղացած համեմ՝ ըստ ճաշակի
6. Թթվասեր – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Մանր կտրատել սոխը և տապակել:

2. Խառնել սոխն աղացած մսի հետ, աղ և համեմունքներ ավելացնել, խառնել և լավ հարել:

3. Պատրաստել միջուկը. հարել ձուն պատառաքաղով, ավելացնել թթվասերը, պանիրը, աղ և պղպեղ ցանել:

4. Լցնել միսը կեքսերի կաղապարների մեջ, փորվածք անել, յուրաքանչյուրը խճողել միջուկով:

5. Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 30 րոպե: Սառեցնել, հանել կաղապարներից և մատուցել:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Հավի մսով և կարտոֆիլով անչափ համեղ և արագ պատրաստվող ուտեստ (Տեսանյութ)

Irina Abovyan

Չի կարելի ջուրը երկու անգամ եռացնել, ահա թե ինչու

Irina Abovyan

#ԿԱՐՏՈՖԻԼՈՎ​ և ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ#

Irina Abovyan

Միկադո .Շատ հեշտ և անչափ համեղ բաղադրատոմս

Irina Abovyan

Կարտոֆիլ և նրբերշիկ

Irina Abovyan

#ՀԱՄԵՂ​ #ԱՂՑԱՆ​ #ՊԱՀՔԻ​ ՄԵՆՅՈՒ #

Irina Abovyan