Ժամանց

Ընկերների հորոսկոպ


Առնետ

Առնետ: Այո, նրանք իրենց չեն զրկի մեկը մեկին փոքր տհաճություններ պատճառելու հաճույքից:

Ցուլ

Առնետ: Նրանք զրույցի ընդհանուր թեմա չեն ունենա:

Ցուլ: Ոչ: Կոնֆլիկտ իշխանության համար:

Վագր

Առնետ: Ոչ: Վագրը էնտուզիաստ է, իսկ Առնետը՝ մատերիալիստ:

Ցուլ: Ոչ: Ցուլը որպես ընկեր Վագրին խորհուրդ չի տրվում… իրար չեն հասկանա:

Վագր: Այո: Միասին նրանք կարող են աշխարհով մեկ շրջել ու հեղափոխություն անել:

Կատու

Առնետ: Ոչ: Կատուն մշտապես Առնետի վրա աչք ունի, որը, անկեղծ ասած, դժվար է ընկերական համարել:

Ցուլ: Լավ աշխարհիկ հարաբերություններ:

Վագր: Նրանք իրար այնքան էլ լավ չեն հասկանում: Կատուն Վագրին լուրջ չի ընդունում, իսկ վերջինս դա դուր չի գալիս:

Կատու: Հազար անգամ այո: Բուխարու շուրջ զրույցներով որքան հաճելի օրեր կանցկացնեն միասին:

Վիշապ

Առնետ: Հնարավոր է, նրանք գնահատում են մեկը մյուսին:

Ցուլ: Ոչ: Վիշապը դուր չի գալիս Ցուլին:

Վագր: Այո: Նրանք օգտակար են մեկմեկու: Փոխհասկացողությունը երաշխավորված է:

Կատու: Հըմ…. այո, բայց ոչ ավելին…

Վիշապ: Երբ երկու հրավառություն միասին են, նրանք չեն գնահատում մեկը մյուսին:

Օձ

Առնետ: Այո: Նրանք շատ բան կարող են պատմել իրար: Զրույցներով համեմված ընկերություն:

Ցուլ: Նրանք ընդհանուր առմամբ հասկանում են իրար, չնայած որ շատ տարբեր են:

Վագր: Ոչ: Խուլերի երկխոսություն:

Կատու: Այո: Նրանք երկարատև ու բուռն զրույցներ կվարեն:

Վիշապ: Այո: Նրանք լավ են լրացնում մեկը մյուսին:

Օձ: Այո: Շատ լավ են հասկանում իրար… ինչպես երկու փիլիսոփաներ:

Ձի

Առնետ: Ոչ: Խոսք անգամ լինել չի կարող: Իրար չեն հասկանա:

Ցուլ: Նրանք տարբեր ճաշակ ու տարբեր բարոյական արժեքներ ունեն:

Վագր: Նրանք անդադար վիճում են, սակայն փոխադարձ ձգողականություն ունեն:

Կատու: Հիանալի աշխարհիկ հարաբերություններ: Ամուր ընկերությունը հնարավոր է:

Վիշապ: Ոչ: Ձին անհատապաշտ է, շատ բան է սպասում ու քիչ է տալիս, Վիշապը շատ բան է տալիս ու շատ բան էլ սպասում է:

Օձ: Այո: Ձիու կատաղությունը չի դիպչի Օձի իմաստությանը:

Ձի: Այո: Նրանք հարգում են միմյանց ու գնահատում իրենց անկախությունը:

Այծ

Առնետ: Այո, բայց կարճատև հարաբերություններ…

Ցուլ: Նրանք հազիվ են տանում մեկը մյուսին: Անհնար է:

Վագր: Հասկանալի չէ, թե ինչ կարող են իրար հետ անել: Միայն մի դեպքում. Այծը պլաններ է նախագծում, Վագրը դրանք իրագործում է:

Կատու: Այո: Կատուն հիանում է Այծի բարձր ճաշակով: Վերջինիս քմահաճություններն էլ նրան զվարճացնում են:

Վիշապ: Այո: Այծն այնքան հիացած կլինի, որ գրավչության տիպար կդառնա: Իսկ եթե նա ուզենա գրավիչ լինել…

Օձ: Հնարավոր է… Եթե Օձը օգնի Այծին:

Ձի: Այո, նա զվարճալի է անդունդի եզրով քայլելիս:

Այծ: Երկու Այծ լավ հասկանում են իրար: Նրանք հույս են դնում մեկը մյուսի վրա:

Կապիկ

Առնետ: Այո: Բայց միշտ Առնետի հետաքրքրությունների հաշվին:

Ցուլ: Կապիկը դուր է գալիս Ցուլին, բայց նա մշտապես փորձում է ծիծաղել վերջինիս վրա:

Վագր: Կապիկով գրավվածությունը նրանց հարաբերությունները հետաքրքիր են դարձնում, սակայն այս հարաբերությունները չպետք է շատ հեռուն գնան:

Կատու: Լավ ընկերներ ու գործընկերներ են, որոնց լավ է չսադրել:

Վիշապ: Այո: Կապիկը ջանում է, որ այս հարաբերությունները շատ հեռուն չգնան, միաժամանակ հաջողությամբ մատների վրա է խաղացնում Վիշապին: Վերջինս նրան օգտակար է:

Օձ: Առանց ջերմության աշխարհիկ հարաբերություններ:

Ձի: Ոչ: Ձին չի վստահում Կապիկին… Ինչը լրիվ հիմնավորված է:

Այծ: Այո: Այծը դուր է գալիս Կապիկին, քանի որ նրա հետ ձանձրալի չէ…

Կապիկ: Հնարավոր է: Սակայն նրանք չեն վստահի մեկը մյուսին:

Աքաղաղ

Առնետ: Հնարավոր է… Նրանք մակերեսորեն համակրում են մեկը մյուսին:

Ցուլ: Նրանք կարող են ողջ կյանքում հիանալի ընկերներ լինել:

Վագր: Նրանք չեն ձգտում մեկը մյուսին:

Կատու: Ոչ: Աքաղաղը շատ աղմկոտ է: Նա հոգնեցնում է Կատվին:

Վիշապ: Նրանք համակրում են միմյանց… Եվ վերջ:

Օձ: Այո: Նրանք շատ բան կարող են պատմել մեկը մյուսին:

Ձի: Հաճելի աշխարհիկ հարաբերություններ… թեյ, բրիջ, պարային երեկոներ:

Այծ: Անհնար է: Աքաղաղը շատ պայմանականություններ ունի, նա գլուխ չի հանում Այծից:

Կապիկ: Նրանք ընդհանուր բան չունեն: Ամեն ինչ կվերջանա նրանով, որ Աքաղաղը կպայթի:

Աքաղաղ: Բախումներն ապահովված են: Ընկերությունն անհնար է:

Շուն

Առնետ: Ոչ: Առնետը բարձր նշակետեր չի դնում… Շան համար չէ:

Ցուլ: Հնարավոր չէ պատկերացնել նրանց ընկերությունը:

Վագր: Այստեղ չի կարող ամուր ընկերություն լինել:

Կատու: Այո: Կատուն Շան վստահելի անձը կլինի, նույնիսկ եթե չկարողանա արդյունավետ աջակցություն ցույց տալ:

Վիշապ: Ոչ: Շունը շատ իրատես է, իսկ դա թևաթափում է Վիշապին:

Օձ: Դժվար է… Լավ է միայն աշխարհիկ հարաբերություններ պահպանել: Սակայն փոխադարձ վստահության դեպքում հնարավոր է:

Ձի: Նրանք կարող են խոսել քաղաքականության մասին ու եթե համաձայնության հասնեն, ապա ինչո՞ւ ոչ:

Այծ: Ոչ: Նրանք դժվարությամբ են տանում մեկը մյուսին:

Կապիկ: Հնարավոր է… Ո՞վ գիտե: Սակայն Կապիկը միանգամից չի հմայի:

Աքաղաղ: Նրանց միջև խաղաղություն է ու… անդունդ: Պատ:

Շուն: Երկու լավ ընկեր:

Խոզ

Առնետ: Երկու լավ ընկեր, որոնք սիրում են միասին զբոսնել ու աղմկել:

Ցուլ: Այո… միայն մի պայմանով, որ շատ հաճախ չհանդիպեն:

Վագր: Այո: Նրանք հասկանում են իրար, սակայն Խոզը պետք է զգույշ լինի ու խելքը գլուխը հավաքի:

Կատու: Այո: Միայն մի պայմանով, որ միասին հասարակություն դուրս չգան: Խոզը շոկի մեջ է գցում Կատվին իր պարծենկոտությամբ:

Վիշապ: Լավ հարաբերություններ, ոչ մի խնդիր չի լինի:

Օձ: Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ… Կյանքը ցույց կտա:

Ձի: Խոզը զուսպ կլինի, նա դրա համար բոլոր հիմքերը կունենա: 

Այծ: Այո: Խոզը կզրուցի Այծի հետ: Նա շատ է սիրում Այծին:

Կապիկ: Այո: Երկու լավ ընկեր: Կապիկը հարգում է Խոզին:

Աքաղաղ: Խոզի համար լավ է Աքաղաղին հեռավորության վրա պահել:

Շուն: Այո, նրանք սիրում ու նվիրված են մեկը մյուսին: Խոզը կազատի Շանը անհանգստությունից:

Խոզ: Նույն ճաշակն ունեն: Երկու անբաժան ընկեր, որոնք Ռաբլեի հերոսների նման կզվարճանան իրար հետ:

Կարդացեք նաեվ

Ընտրեք դիմահարդարման համար այս պարագաներից մեկը և կարդացեք Ձեր իրական բնութագիրը

Irina Abovyan

Հաջողության թեստ․ ընտրեք արեգակներից մեկը և իմացեք, արդյո՞ք հաջողությունը պատրաստավում է ձեզ ժպտալ թե ոչ

Irina Abovyan

Կատարեք այս վարժություններն ամեն առավոտ,և հիմնովին կփոխվի ձեր օրգանիզմի կեցվածքն ու առողջությունը

Irina Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 30

Irina Abovyan

Աստղագուշակ․ մարտի 24

Irina Abovyan

ԹԵՍՏ․ ընտրեք թևնոցներից մեկը և իմացեք ձեր մասին ավելին

Irina Abovyan