Հասարակություն

Ադրբեջանական 100 հոգանոց հատուկ նշանակության «Յաշմա» ջոկատի մոտ 40 տոկոսը զոհվել է գիշերը՝ հարձակման ժամանակ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Մենք փաստացի, ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրսհանման փաստ: Այս մասին բրիֆինգին հայտարարեց Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին արդյոք կա հաշվարկ, թե ադրբեջանցիները ինչ քանակի զոհ են տվել գիշերվա ընթացքում:

«Եթե հաշվենք, որ այստեղ տասն են, կան այլ տեղանքներ որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշտում, բնականաբար, շատ զոհեր էլ կարող էին իրենց հետ տանեին չզոհված զինծառայողները: Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում: Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ էդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց զգալի թվով կորուստ են կրել, մոտավորապես 100 հոգանոց խմբից կարող է 25, 30 կամ 40 տոկոսը»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ գիշերը հարձակվողները իրենց հատուկ նշանակության ուժերն են եղել, և իրենց լրատվամիջոցները ևս հաստատել են դա, որ կիրառվում է պայմանական ասած Յաշմա բրիգադը: «Դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստում են ընդհանրապես Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը, սա էլիտար ստորաբաժանում է: Եվ շատ տրամաբանական է, որ նախկին օրերին ադրբեջանական երրորդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության մարտական զորքերը իրենց մարտական խնդիրը չկարողանալով լուծել, պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանումը՝ նախագահի բարձագոչ հայտարարություններից հետո»,- ասաց նա:

Կարդացեք նաեվ

Երևանում կասեցվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերքի իրացումը․ ՍԱՏՄ (լուսանկարներ)

Irina Abovyan

Հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ

Irina Abovyan

Ադրբեջանական վայրագությունների հետևանքները Մոսկվայում

Irina Abovyan

«Պաչիկներ նախարարին, պաչիկներ վարչապետին»

Irina Abovyan

Ազատվեք վերջնականապես քրտնքի տհաճ հոտից տնական այս 10 միջոցների օգնությամբ

Irina Abovyan

Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. 25 տոկոսը նվեր է. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը

Irina Abovyan