Ժամանց

Ծննդյան ժամն ու բնավորությունը


Առնետի ժամ. 23։00-1:00

Այս ժամանակահատվածում ծնված մարդը շրջահայաց, խելացի և ուշադիր կլինի:

Ցուլի ժամ. 1։00-3:00

Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ հանգիստ, հավասարակշռված են, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են նաև հակահարված հասցնել:

Վագրի ժամ. 3:00-5:00

Այս հատվածում ծնված մարդը, որպես կանոն, լավ ստրատեգ է: Նա վճռական է, խելացի, առատաձեռն և սիրող սիրտ ունի:

Կատվի ժամ. 5:00-7:00

Այս ժամերին ծնված մարդիկ բարի են, անշահախնդիր, արդարամիտ ու մեծահոգի:

Վիշապի ժամ. 7:00-9:00

Այս ժամանակամիջոցում, որպես կանոն, առաջնորդներ են ծնվում, քաջ ու ինքնազոհ մարդիկ: Նրանք սիրում են հարմարավետությունը, գումար կուտակելու հակվածություն ունեն:

Օձի ժամ. 9:00-11:00

Այս ժամերին ծնված մարդիկ իմաստուն են, խելացի ու խորամանկ:

Ձիու ժամ. 11։00-13:00

Այս հատվածում ծնված մարդիկ արագ են գործում, չեն սիրում մի տեղում նստած մնալ, ակտիվ են ու գործունյա, արագ ու լավ են կշռադատում:

Այծի ժամ. 13։00-15:00

Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ համբերատար են, ազնիվ և արդարամիտ:

Կապիկի ժամ. 15:00-17:00

Գործունյա, հնարամիտ, ինչ-որ իմաստով նաև արկածախնդիր մարդիկ, որպես կանոն, այս ժամերին են ծնվում:

Աքաղաղի ժամ. 17։00-19:00

Այս հատվածում ծնված մարդը համարձակ է, ճշտապահ, հուսալի և կազմակերպված:

Շան ժամ. 19:00-21:00

Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ ազնիվ են, վեհանձն, հավատարիմ, գնահատում են ընկերությունը:

Խոզի ժամ. 21:00-23:00

Այս ժամերին ծնված մարդիկ համբերատարությամբ, ուժով, վճռականությամբ և մեծահոգությամբ են օժտված:

Կարդացեք նաեվ

Ընտրեք փերին և պարզեք ձեր թաքնված գծերը

Irina Abovyan

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը

Irina Abovyan

Ընտրեք լուսնինը և պարզեք թե ինչ է ձեր ենթագիտակցական միտքը պատմում ձեզ

Irina Abovyan

Սեքսուալ խառնվածքներն՝ ըստ կենդանակերպի նշանների

Irina Abovyan

Այս թեստի միջոցով ստացեք խորհուրդներ խնդիրների լուծման համար

Irina Abovyan

Գնչուները երբեք չեն սխալվում. ընտրեք պատկերը և իմացեք առաջիկա 1 ամսում ձեր ապագան

Irina Abovyan