Հասարակություն

Հուլիսի 17-18-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հուլիսի 19-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 17-18-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 117-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք նաեվ

Էն 17-ը իշխանության գալ չե՛ն կարող քվեաթերթիկով, Հետևաբար դիմելու են ուժի, որի… Սամվել Ռուբինյանի անդրադարձը ընդդիմադիր ուժերի իշխանության գալուն

Irina Abovyan

Ինչո՞ւ չի կարելի ընթրել ուշ երեկոյան

Irina Abovyan

Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները կորցրել են աշխատանքը, սննդի և տան վարձի խնդրի առաջ են կանգնել

Irina Abovyan

Այսօր բուժքույրերի միջազգային օրն է

Irina Abovyan

Այս մրքի կեղևը օգնում է ազատվել չոր հազից և բրոնխիտից

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 12:00-ի դրությամբ

Irina Abovyan