Հասարակություն

Հակառակորդի մարտական ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը

Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։
Երեկ՝ հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Այս պահին մարտերը շարունակվում են։ Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք:

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ հայկական կողմն ունի 4 զոհ, ադրբեջանական կողմը՝ 11:

Կարդացեք նաեվ

Մենք ուզում ենք խաղաղություն, ուժեղ Արցախ. Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակ է հրապարակել

Irina Abovyan

5 շրջան հանձնելու քննարկումները միշտ եղել են, դրանով խաղաղության հարց չի լուծվի

Irina Abovyan

Թբիլիսիում 3 նորածնի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել. «Գրուզիա օնլայն»

Irina Abovyan

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. հրդեհի հետևանքով դրսում հայտնված բազմանդամ ընտանիքի օգնությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը՝ դու ես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Ցավում է ձեր ենթաստամոքսային գեղձը , օգտագործեք դափնու տերև, արդյունքը ձեզ սպասեցնել չի տա

Irina Abovyan

Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած սպանությունը արձանագրվել է տեսախցիկի կողմից. Կադրեր 21 պլյուս

Irina Abovyan