Հասարակություն

Կորոնավիրուսային հիվանդությամբ ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է կայուն մնալ և տատանվում է 650 թվի շուրջ, մոտ 50 հոգի էլ միացված է թոքերի օդափոխության սարքերին

Ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կրկին կայուն և տատանվում է 650 թվի շուրջ, մոտ հիսուն հոգի միացված է թոքերի օդափոխության սարքերին: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայկաստանում:

Նա նշեց, որ բավականին տարեց և քրոնիակական հիվանդություններ ունցողների դեպքում վարակից մահվան դեպքեր են լինում:

«Ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով շատ դեպքեր են արձանագրվում: Համեմատական անցկացնելով երկու շաբաթվա թվերի հետ` առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու մասով ունենք էական առաջընթաց: Թվի բացարձակ մեծ լինելը, բայց նաև կայուն լինելը արդյունք է հակահամաճարակային գործողությունների: Արդենը չորս օր տանը սպասող քաղաքացի չունենք, որոնք սպասում են հիվանդանոցներ տեղափոխման»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ արդեն 607 մարդ մահացել է կորոնավիրուսից և ցավակցություն հայտնեց մահացած հայրենակիցների ընտնաիքներին:

Կարդացեք նաեվ

Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին

Irina Abovyan

Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ

Irina Abovyan

Առաջին լուսանկարը՝ գրաված նոր դիրքից (ֆոտո)

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք, 275 առողջացում,3 մահ

Irina Abovyan

Ինձ համար լավագույնը Մեսսին է, սակայն ես անսահման հարգում եմ նաև Ռոնալդուին. Կլոպ

Irina Abovyan

Գիտնականները ՇՈԿԻ մեջ են. Ահա վարակի իրական պատճառը…

Irina Abovyan