Շոու-բիզնես

«Սիրտս նեղ է.. ամեն զոհված Մարտիկի հետ ես եմ զոհվում…». Նազենի Հովհաննիսյան

Սիրտս էնքան է նեղացել, ճմլվել, որ դարձել է անգո((( միջից միայն ցավ է դուրս գալիս` քամված ցավ. ամեն կորստի հետ մի սիրտ ես կորցնում, մի կյանք ու մի սեր` աշխարհի նկատմամբ:


Առանց մարդու աշխարհը գին չունի, իմաստազուրկ է, ամեն հերոսի մահով աշխարհը դատարկվում է, մոր սիրտը քարանում, Երկիրս` աղքատանում:
Սիրտս շատ է նեղ… թվում է քար ես դարձել, մեկ էլ տեսնում ես արնածորում ես ու տեղդ չգտնելով` քարշ գալիս պատմության ու հիշողության էջերում, որ հասկանաս, լավ, տեսնես կլինի՞ մի օր հանգիստ Լուսաբաց տեսնենք, Երկիրը ծաղկի ու ժպտա, կորստի ցավը ննջի ու վերանա… անցնի … գնա…
Տեսնես կլինի՞ մի օր էնքան ուժեղանանք, որ մեզ պարզապես հանգիստ թողնեն, մեզ, մեր Երկիրը, մեր տղերքին, մեր մշակույթն ու հավատքը, մեր նիստուկացը, տո մեր սխալներով հանդերձ մեզ հանգիստ թողնեն, մենք էլ մեզ հանգիստ տանք` ապրելու համար հանգիստ տանք:
Սիրտս նեղ է.. ամեն զոհված Մարտիկի հետ ես եմ զոհվում(, բայց իմն անիմաստ է, իրենք` իմաստավոր, իրենց կյանքն էլ է կյանքի մասին, մահն էլ: Իրենք ամեն ինչի մասին են ապրել ու զոհվել են ամեն ինչի հանուն, որ մենք մի օր ուժեղանանք ու ապրելու շանս ունենանք: Բայց ժամանակն անցնում է, ու մենք էլի մոռանում ենք ջրել ծառերը, պաշտպանել լեռներն ու սիրել իրար, մենք մոռանում ենք, որ հանուն կյանքի պիտի ապրենք ու դրանով հաղթենք, ոչ թե իրար «մահ» կամենանք, որ պիտի ուժեղանանք, քանի լավ ենք, ոչ թե սպասենք պատուհասի` մեկօրյա բռունցք դառնալու համար, որ պիտի սիրենք քանի ԿԱՆ, ոչ թե, երբ …գնացին(
Մենք պարզապես շատ անզգուշորեն ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆՔ:
Իսկ ժամանակը երբեք էլ չի սպասում:
Ու սիրտս նեղ է:
Մեր սերը կողպեքով էնքան խորն ենք կողպել, որ պայթելուց հետո ենք «հիշում», թե ուր ենք պահել…
Պայթելուց հետո սիրելու իմաստը ո՞րն է:
Սիրտս նեղ է, որ ամեն անգամ էս պատմությունը սերնդե սերունդ կրկնվում է, տանում է ասես իր բաժինը, ու պրծում չկա: Կանգնած ես աշխարհի կոկորդին.Դու, քո մի կտոր երկինքն ու քո մի բուռ Հողը` կյանքիցդ էլ թանկ, վրան` Խաչ:
Քո «մի բուռ» հողը, որի համար ծնվել ես, ապրել ու զոհվել, որ Ծաղկի:
Հ.Գ. Հայաստանն ապրելու ևարարելու Երկիր է. այդպես է եղել և այդպես էլ շարունակվելու է: Միայն, թե պետք է հիշել ու պահպանել հիմա, ոչ թե կորստի վտանգի ժամանակ միայն, պետք է պահել ու պահպանել ՄԻՇՏ: Երախտիքս Հայրենիքի Նվիրյալներին 🙏🏻✝️ Աստված պահապան բոլորիս:
#ոգովամուր #nazenihovhannisyan

Կարդացեք նաեվ

Սիլվա Հակոբյանի դուստրը ինքնաթիռում իրեն մեծավարի է պահում

Irina Abovyan

Ռոզա Ֆիլբերգի գարնանային կերպարը

Irina Abovyan

«Բարտերով ապրող» հայ հայտնիները /լուսանկարներ/ /Մաս 1/

Irina Abovyan

Անժելա Սարգսյանի գայթակղիչ պարը ԱՄՆ – ի ռեստորաններից մեկում (Տեսանյութ)

Irina Abovyan

Վառ շպար. Շողեր Թովմասյանի լուսանկարը

Irina Abovyan

Տարբեր խորության քերծվածքներ ունեմ, վնասել եմ մարմինս. Տաթևիկ Ադումյանն օգնության կարիք ունի

Irina Abovyan