Հասարակություն

Հայհոյել էր մորը. Տղամարդը մահացել է՝ հարվածներ ստանալուց օրեր անց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի նախկին բնակիչը՝ ծնված 1973թ., լարված ու թշնամական հարաբերություններ է ունեցել համատիրության նախագահի հետ՝ իր որդու վերաբերյալ բնութագիր չտալու պատճառով:

2019թ.մայիսի 15-ին` ժամը 21:00-ի սահմաններում, համատիրության նախագահի աշխատասենյակում վիճաբանություն է առաջացել 46-ամյա տղամարդու և համատիրության նախագահի միջև, ինչն ուղեկցվել է վերջինիս հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելով, որին ականատես է եղել նախագահի որդին: Լսելով մոր հասցեին հնչեցվող հայհոյանքները՝ երիտասարդը վիճաբանել է նախկինում նույն շենքում բնակվող իր 46-ամյա հարևանի հետ, որի ժամանակ քաշքշել են միմյանց, և միայն շենքի բնակիչների միջամտությամբ է վիճաբանությունը դադարել:

Հաջորդ օրը՝ մայիսի 16-ին` ժամը 20:00-ի սահմաններում, տղամարդը, շենքի բակում  տեսնելով համատիրության նախագահի՝ աշխատանքից վերադարձող որդուն, դարձյալ սկսել է հայհոյել երիտասարդին և վերջինիս մորը, որից կրկին վիճաբանություն է առաջացել նրանց միջև: Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդը բռունցքներով և գլխով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին հարևանի մարմնի, դեմքի և գլխի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2019թ.մայիսի 18-ին, տղամարդը մահացել է՝ ստացած հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ վնասվածքների արդյունքում զարգացած գլխուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարման հետևանքով։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ֆրանսիահայերի բողոքի ցույցի ժամանակ թուրքերը մուրճով ու դանակով հարձակվել են հայերի վրա

Irina Abovyan

Խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել

Irina Abovyan

Երեւանի կենդանաբանական այգում ծնվել է Ալիսան (վիդեո)

Irina Abovyan

Սոխով պաշտպանություն հիվանդություններից բացասական էներգիայից եւ չար աչքից

Irina Abovyan

«Հավատացե՛ք` ամեն ինչ նոր է սկսվում». Մարիամ Փաշինյան

Irina Abovyan