Հասարակություն

Այսօրվա գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի. ՊՆ մամուլի խոսնակ

Հայկական կողմը զոհեր չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ գիշերը` ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է:

Կարդացեք նաեվ

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած

Irina Abovyan

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները գիշերել են Հանրապետության հրապարակում

Irina Abovyan

Գիշերային քրտնարտադրություն. 9 հիվանդության ազդանշան, որոնց չի կարելի անտեսել. Ուշադիր եղեք

Irina Abovyan

Անցեք թեստն ու իմացեք, թե ինչպիսին եք դուք իրականում՝ իրատես, թե՞ երազկոտ

Irina Abovyan

Սուրբ Զատիկի մասին

Irina Abovyan

Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած դեպքերից․ հայտնի են վիրավորների և մահացածների անունները

Irina Abovyan