Առողջություն

Երեք պատճառ սննդակարգում սպանախի հյութ ներառելու համար

Սպանախը շատ օգտակար բանջարեղեն է, որը կարելի է օգտագործել ինչպես աղցաններ ու կանաչ սմուզիներ պատրաստելու համար, այնպես էլ որպես տաք ուտեստների բաղադրիչ։ Այն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով ու հանքանյութերով, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս մթերքի օգտակարությունն ու նախապատվությունը տալիս այլ բաղադրիչներին։

Medikforum.ru կայքը ներկայացրել է այս մթերքի ամենաօգտակար հատկությունները և երեք պատճառ սպանախի հյութը սննդակարգում ներառելու համար։

Օգնում է պայքարել շաքարային դիաբետի դեմ

Սպանախը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։ Այն պարունակում է ալֆալինոլենաթթու, որն օգնում է բարձրացնել ինսուլինի մակարդակը։ Բացի այդ սպանախի հյութը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Բարելավում է տեսողությունը

Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով ու զեակսանտինով, իսկ այս տարրերը շատ կարևոր են տեսողության պահպանման համար։ Այս օգտակար նյութերն օգնում են կանխել մակուլոդիստրոֆիան, որը տեսողության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է։

Բարելավում է մազերի ու մաշկի վիճակը

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ սպանախն օգնում է թարմացնել բջիջներն ու պահպանել մաշկի խոնավությունը։ Բացի այդ, այս բույսը հարուսը է А, В և С վիտամիններով, որոնք խթանում են մազերի աճն ու դարձնում դրանք շատ ավելի փարթամ։

Կարդացեք նաեվ

Ինչ կլինի օրգանիզմի հետ եթե մեկ շաբաթ ամեն օր նեխուր ուտեք

Irina Abovyan

Բրոկոլին չի դադարում զարմացնել իր օգտակար հատկություններով

Irina Abovyan

Հրաշք ըմպելիք, որ 1 ժամում նվազեցնում է քաշը 1 կիլոգրամով․․․ բնական և անվնաս միջոց

Irina Abovyan

Փող մի ծախսեք արյան բարձր ճնշման և խոլեստերինի դեմ դեղերի վրա

Irina Abovyan

Նեխուրը ձվով տապակած

Irina Abovyan

Վերացրեք գլխացավն ու սթրեսը 30 վայրկյանի ընթացքում

Irina Abovyan