Հասարակություն

Մեքենաների կողային հայելիներ գողացած անձը բերման է ենթարկվել. ակտիվում 4 «Մերսեդես» է եւ մեկ «Տոյոտա»

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մեքենաների գողության վերաբերյալ ահազանգեր էին հնչում։ Թիրախը հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներն էին։ Գաղտնի հափշտակությունները օպերատիվ կերպով բացահայտելու նպատակով ակտիվացվեցին գիշերային շրջիկ ծառայությունները։

Հետեւողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց մայրաքաղաքում բնակվող 24-ամյա մի երիտասարդ։ Կասկածվողը հուլիսի 14-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Քննությանը հայտնի տվյալներով՝ բերման ենթարկվածը գողացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված «Մերսեդես» մակնիշի` չորս, «Տոյոտա» մակնիշի մեկ մեքենայի կողային հայելիները։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները միջոցառումներ են ձեռնարկում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Կարդացեք նաեվ

Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում.Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Երեւանում 52-ամյա տղամարդը քաղաքացիներին է ցուցադրել իր սեռական օրգանները. նա բերման է ենթարկվել

Irina Abovyan

Կենդանակերպի 3 նշան, որոնց մոտ փողն ինքն է ձգտում

Irina Abovyan

«Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ». Տաթևիկ Ռևազյան

Irina Abovyan

Իսպանացի 21-ամյա մարզիչը մահացել է կորոնավիրուսից

Irina Abovyan

Հատուկ սուրճի համար. մեղրով փխրուն թխվածքաբլիթներ

Irina Abovyan