Հասարակություն

Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծած պատվաստանյութը փորձարկման բոլոր մասնակիցների մոտ կորոնավիրուսի դեմ իմունային արձագանք է առաջացրել

«Քովիդ-19»-ի դեմ փորձարարական պատվաստանյութը, որը մշակել է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը, հետազոտության վաղ փուլում բոլոր կամավորների մոտ իմունային արձագանք է առաջացրել:

Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ մեջբերելով New England Journal of Medicine գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները: Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի հակամարմիններ են ձևավորվել պատվաստանյութի առաջին իսկ չափաբաժնի ներարկումից հետո, սակայն 4 շաբաթից ներարկվել է 2-րդ չափաբաժինը, որից հետո պատվաստանյութն ուժեղ իմունային արձագանք է առաջացրել գիտափորձի մասնակից բոլոր 45 կամավորների մոտ:

Ինչպես հայտնել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը, արդյունքները «հուսադրող են և կարևոր առաջընթաց են ներկայացնում mRNA-1273 պատվաստանյութի կլինիկական մշակման գործում»:

Գիտափորձին մասնակցել են 18-55 տարեկան 45 առողջ կամավորներ, որոնց պատվաստանյութի 3 չափաբաժին են ներարկել՝ 25, 100 և 250 միկրոգրամ:  

Ակնկալվում է, որ հուլիսի 27-ին ընկերությունը կսկսի փորձարկման առավել լայնամասշտաբ երրորդ փուլը, որին կմասնակցեն 30 հազար կամավորներ:  

Կարդացեք նաեվ

Շուտով կորոնավիրուսի պատվաստանյութի տարբեր խմբաքանակներ կներկրվեն ՀՀ. Թորոսյան

Irina Abovyan

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ

Irina Abovyan

ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ

Irina Abovyan

Հորսոկպի 2 նշան, ում համար ապրիլը հաջողակ ամիս կլինի

Irina Abovyan

Պուտինը որոշեց ջնջել թուրքերին. Էրդողանը սարսափից լաց եղավ եթերում

Irina Abovyan

Այս կինը իր կրակոտ պարով խելքահան է արել միլիոնավոր տղամարդկանց․․․Դիտեք և համոզվեք ինքներդ

Irina Abovyan