Ժամանց

Ծնողների հորոսկոպ

Խոյերը սիրում են երեխաներին ու հպարտանում նրանցով: Նրանք ցանկացած երեխայի մոտ համակրանք են առաջացնում: Խոյ ծնողները հասկանում են իրենց երեխաներին, նրանց համար ընկեր ու խորհրդատու են: Խոյ մայրերը հաճախ խիստ սկզբունքներ ունեն, սիրում են, երբ երեխաները առանց հակաճառելու ենթարկվում են իրենց: Նրանք պետք է կառավարեն իրենց ու ավելի համբերատար լինեն: Խոյերի բնական ցանկությունն ամենուր առաջինը լինելն է, նրանք նաև երեխաներին են փորձում ղեկավարել` հաշվի չառնելով նրանց բնավորությունն ու հակումները: Անհրաժեշտություն չկա երեխաներին սեփական փորձը պարտադրել, պետք է թույլ տալ նրանց դասեր քաղել սեփական սխալներից ու գնալ իրենց ուղով:

Ցուլն ամենից սիրառատ նշանն է: Ցուլ հայրերը մեծ ուշադրություն են նվիրում երեխաներին ու շատ բան էլ պահանջում նրանցից: Լինելով անկեղծ, արդար ու հուսալի` ձգտում են նման հատկանիշներ դաստիարակել նաև իրենց երեխաների մեջ: Նրանք համբերատար են, երբեք չեն շտապում: Ցուլերը պետք է խուսափեն երեխաներին ծայրահեղ նյութապաշտ դաստիարակելուց: Խուսափեք նրանց շքեղությամբ շրջապատելուց, տվեք երեխաներին առարկաներ, որոնք կօգնեն նրանց զարգացմանը (օրինակ, անիմաստ թանկ խաղալիքների փոխարեն նրանց համար երաժշտական գործիքներ գնեք):

Երկվորյակներն իրենք երեխաների նման են: Հաճախ ծնողական պարտականությունները նրանց համար ծանր բեռ են: Երկվորյակ ծնողները վստահում են երեխաներին, նրանց հետ շփվում են որպես հավասարը հավասարի հետ, սակայն այնքան էլ ուշադիր չեն նրանց հանդեպ ու հաճախ զարմանում են երեխաների կողմից արժանի հարգանքի բացակայությունից: Նրանց երբեմն չի հերիքում համառությունն ու խստությունը: Հաշվի առնելով այս նշանի թեթևամտությունը` նրանց երեխաները ստիպված են լինում իրենք ոտքի կանգնել. ծնողներն այս դեպքում դժվար թե նրանց համար հենարան լինեն:

Խեցգետիններն իդեալական ծնողներ են` համբերատար, սիրող երեխայի ցանկացած խնդրին մեծ ուշադրություն են դարձնում: Խեցգետին հայրերը հատկապես ուժեղ կապված են իրենց աղջիկների հետ: Խեցգետինները փորձում են երեխաներին մեծ ազատություն չտալ, անհանգստանում են նրանց համար, հաճախ երեխաներին ամուսիններից շատ են սիրում: Նրանք ուշադիր են, ձգտում են զարգացնել երեխայի տաղանդներն ու ունակությունները: Այս ծնողները նաև շատ նվիրված են իրենց երեխաներին: Նրանց դաստիարակության հարցում Խեցգետին ծնողներին, ըստ երևույթին, միայն խստությունն է պակասում:

Առյուծները հաճախ ինքնամոռաց սիրում են իրենց երեխաներին` չնկատելով նրանց թերությունները, ու չեն հանդուրժում երեխաների կողմից իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Նրանց սիրտը մշտապես բաց է երեխաների համար, և նրանք սովորաբար գնահատում են ծնողների ջանքերը: Առյուծները համարյա ողջ կյանքում լուծում են իրենց երեխաների խնդիրները, աջակցում են նրանց ցանկացած հարցում: Իսկ հետո լուծում են նաև թոռների խնդիրները:

Ամեն ինչի հստակ գիտակցումը դժվարացնում է Կույսերի ծնողական պարտականությունների կատարումը: Նրանց անհանգստացնում են այնպիսի հարցեր, որոնց մասին մյուս նշանի ծնողներն անգամ չեն էլ մտածում: Կույսերը համառորեն երեխաների մեջ կարգապահություն ու կայուն սովորույթներ են դաստիարակում: Նրանց երեխաների համար առաջնայինը պետք է գործը, ապա նոր միայն խաղը լինի: Կույս հայրերը հաճախ սիրառատ չեն. նրանց չի հերիքում համբերատարությունը, նրանք նյարդայնանում են երեխաների աղմուկից, շարժունությունից: Կույսերը մեծ նշանակություն են տալիս նաև երեխաների մտավոր զարգացմանը, հետևում են երեխաների ուսմանը:

Կշեռք ծնողները հարգում են երեխաներին ու նրանց մեջ նաև շրջապատի հանդեպ հարգանք են սերմանում, համագործակցում են նրանց հետ: Կշեռքների նպատակն ընտանիքում ներդաշնակության հասնելն է: Կշեռք հայր ունեցող երեխաները կարող են հույս դնել նրանց աջակցության ու խորհուրդների վրա: Այս ծնողները հեշտ ու նրբանկատ դաստիարակելու, համոզելու ունակություն ունեն, այս իսկ պատճառով էլ մեծ հեղինակություն են վայելում երեխաների մոտ: Կշեռքները շատ հազվադեպ են մեծ ընտանիքներ ունենում:

Կարդացեք նաեվ

Թեստ։ Ի՞նչ Դուք Ձեզ թույլ չեք տալիս

Irina Abovyan

Ուշադրություն, բաց չթողնեք․ Կենդանակերպի այս նշաններին փետրվար ամիսը մեծ հաջողություններ կբերի

Irina Abovyan

Ընտրեք շրթներկն ու իմացեք բնավորության առանձնահատկությունները

Irina Abovyan

Թեստ․ Որ զույգն է ըստ Ձեզ երջանիկ․ Ընտրեք զույգերից մեկին և իմացե՛ք ձեր մասին ավելին, քան կարծում եք

Irina Abovyan

Որ ճանապարհով կքայլեիր՞ ընտրեք և կարդացեք թե ուր է այն ձեզ տանում

Irina Abovyan

Աստղագուշակ․ մայիսի 16

Irina Abovyan