Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում․ Բանգլադեշում հայտնի Սիրահարների այգում հնչել են կրակոցներ․ ժամանել են Երևանի փոխոստիկանապետը, քրեականի պետը, տարածքի ոստիկանապետն ու դատախազը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-արևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում աշխատում են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները։

Քրեական հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են ահազանգի իսկությունը, ինչպես նաև՝ կան ականատեսներ վկաներ։

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։

Ժանմանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը։

Լուանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Արտաշատի 33-ամյա բնակիչը վիճաբանություն ժամանակ որսորդական հրացանով կրակել է երիտասարդի ոտքին (տեսանյութ)

Irina Abovyan

«Աստված ունենք, Աստված մեզ միշտ պահել է». Քարդաշյանների հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանը համավարակի մասին խոսել է հայերենով. Instagram

Irina Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 526-ով, 573 պացիենտ առողջացել է

Irina Abovyan

Հայկ Սարգսյանի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել․ իշխանության հերթական սուտը բացահայտվեց

Irina Abovyan

Բժիշկ-օնկոլոգի խորհուրդը. 6 մթերքներ, որ կրծքի քաղցկեղի հզոր թշնամիներն են

Irina Abovyan

Ընտրեք քարտը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Irina Abovyan