Հասարակություն

Լապշին. Միայն կատարյալ հիմարներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին թույլ տալ խոցել Elbit Hermes 900 անօդաչուն. բրավո՝ հայ զինվորականներին

Այսօր ԶԼՄ-ները գրել են, որ հայկական զինված ուժերը խոցել են սուպեր ժամանակակից և շատ թանկ (մինչև 30 միլիոն դոլար) իսրայելական Elbit Hermes 900 ԱԹՍ-ն: Սարքը շատ լուրջ է, այն տասնյակ երկրների զինանոցում առկա է և կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ: Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Հակառակ այն բանի, թե ինչ են գրում իմ հայ ընկերներից ոմանք, սա հարձակողական անօդաչու չէ. դրա վրա որևէ զինամթերք չկա: Դրա խնդիրն այլ է, այն զբաղվում է հետախուզման, ռադիոալիքների որսմամբ, հակառակորդի ավիացիայի և զորքերի ցամաքային տեխնիկայի կապի խափանման համար: Դրանք արտադրվում են 2009 թվականից և դրսևորել են իրենց լավագույն ձևով: Այլ աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանում կա այդպիսի մոտ 10 սարք, այլ աղբյուրների համաձայն՝ 15: Ներկայումս այն մեկ հատով պակասել է:

Փաստորեն, սա առաջին դեպքն է, որ խոցվել է այս մակարդակի ապարատը: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել «հասնել դրան», չնայած այն բանին, որ նման սարքերն անընդհատ օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Սուդանում, Աֆղանստանում ռազմական գործողություններում: Այս մեքենաները նաև վերահսկում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը՝ մշտադիտարկելով թմրանյութերի կարտելների գործողությունները։ Դրանք վաղուց աշխատում են Կոլումբիայում և Բրազիլիայում՝ ապստամբների և թմրանյութերի վաճառողների դեմ պայքարելու համար:

Այսպիսով, բրավո՝ հայ զինվորականներին: Տղաներ, կեցցեք:

Այս միջադեպի վերաբերյալ հարց ուղղեցի ընկերոջս, որը երկար տարիներ աշխատել է որպես իսրայելական Elbit Systems- ի հրահանգիչ ինժեներ, որը նախագծում և արտադրում է այս և այլ անօդաչու սարքերը: Նրա կարծիքով՝ միայն կատարյալ հիմարներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին թույլ տալ խոցել բանակի այս «թռչող ուղեղը»: Տրամաբանական է: Դա նրանց համար Բուդաբեշտում քնած զինվորի կացնահարել և չորս հոգով Բաքվում բլոգեր խեղդել չէ:

Կարդացեք նաեվ

«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու

Irina Abovyan

Գագիկ Ծառուկյանի փեսան տուգանվեց դիմակ չկրելու համար

Irina Abovyan

Ալեն Սիմոնյանի կինը Կասկադի սրճարաններից մեկում նշում է տարեդարձը

Irina Abovyan

Հայազգի հանրահայտ դերասանուհի Սատի Սպիվակովայի հզոր խոսքը հայերի մասին և դիպուկ անդրադարձը հայ-ադրբեջանական լարված իրավիճակին

Irina Abovyan

Որ դեպքում տղամարդկանց չի թույլատրվում մեկնել երկրից. Հայաստանում դեռ ռազմական դրություն է

Irina Abovyan

Արթուր Ավետիսյանը վիրահատվել է

Irina Abovyan