Շոու-բիզնես

Ժաննա Ֆրիսկեի քույրը հագել է հանգուցյալ քրոջ զգեստը եւ միջոցառման ժամանակ երգել նրա երգը

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատ քույրը՝ Նատալիան, փակ միջոցառման ժամանակ երգել է մահացած աստղի երգացանկից «Где-то летом» երգը: Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում։

Նատալիան հագել է քրոջ` ֆուկսիա երանգի զգեստը, գանգուրներով կեղծամ եւ կատարել Ժաննայի հիթերը: Հյուրերը պարել են «Где-то летом» երգի ներքո, որի շնորհիվ հայտնի խմբից հեռանալուց հետո Ֆրիսկեն հայտնի է դարձել որպես անկախ արտիստուհի:

«Блестящие» խմբի նախկին մասնակցի երկրպագուներին զայրացրել է ազգականի ելույթը։ Շատերը նշել են, որ Նատալիան լսողություն չունի, իսկ նրա շոուն չի հասնում քրոջ համերգների մակարդակին։ Ոմանք կնոջը մեղադրել են մահացած արտիստուհու հաշվին գումար վաստակելու փորձի մեջ։

«Նա երբեք Ժաննա չի դառնա», «Գոնե չխայտառակվեր… Ժաննան եզակի էր: Աստված հոգին լուսավորի», «Նա հեռու է քրոջից, ինչպես երկնքի աստղերը, ոչ ձայն, ոչ էլ արտաքին», «Ինչու՞ նմանակել բոլոր կողմից սիրելի Ժաննային։ Թող երգի իր երգերը», «Հեռու է Ժաննայից։ Տգեղ է քրոջ մահվան վրա գումար վաստակելը», «Անհաջող պատճեն, կներեք, պարոնայք», «Ինչ մղձավանջ է։ Ինչու անել այն, ինչը բոլորովին չի ստացվում», «Աստված, նա հագել է մահացած Ժաննայի զգեստը», — համացանցում վրդովվել են երգչուհու երկրպագուները:

Կարդացեք նաեվ

Գուրգեն Դաբաղյանը հայր է դարձել

Irina Abovyan

Սլացիկ ոտքեր, խորը դեկոլտեով զգեստ․ Մարիամ Մելիքյանի շքեղ կերպարը

Irina Abovyan

Լուսինե Թովմասյանը կարճ տոպով ցույց է տվել պիրկ ու սեքսուալ իրանը (լուսանկար)

Irina Abovyan

Սիրում եմ քեզ, իմ Իննա․ Գուրգեն Դաբաղյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է կնոջ տարեդարձը

Irina Abovyan

Ուր են անհետացել Նատաշա Կորոլյովայի որովայնի ծալքերը

Irina Abovyan

Դիմելու եմ ոստիկանություն…դիմում եմ բոլոդ լրատվականներին’ Սոնա Շահգելդյան

Irina Abovyan