Հասարակություն

Մոլորակի ողջ տարածքում ուժգին շոգեր են սպասվում. գիտնականների ուսումնասիրությունների ցավալի արդյունքները

Ավստրալացի գիտնականները հայտնել են, որ այժմ Երկիր մոլորակի ողջ տարածքում ուժգին շոգեր են, հետևաբար գլոբալ տաքացումը մեզ շատ ավելի մոտ է, քան մենք կարծում ենք:

Գիտնականներին հաջողվել է ֆիքսել մոլորակի վրա ջերմության ալիքների հուժկու ուժգնացում: Նրանք նաև բացահայտել են, թե հստակ ինչ քանակությամբ ջերմություն կբերի իր հետ շոգ եղանակը:

Մասնագետները միանգամից նշում են, որ խոսքը գնում է ոչ միայն աշխարհի բոլոր անկյուններում շոգի ալիքների հաճախականության մասին, այլև նման տենդենցի ավելացման: Նրանք պարզել են, որ աստիճանների ընդհանուր թիվը, որոնք կգերազանցեն նորման, Ավստրալիայում ամռան ամիսներին կկազմի 80 աստիճան: Սիբիրում այն կհասնի 200 աստիճանի:

Եթե դիտարկենք օդի ջերմաստիճանի բարձրացումը ողջ մոլորակի տարածքում, ապա միջինում 10 տարում աճը կկազմի 4 աստիճան Ցելսիուս:

Վերջերս գիտնականներն ուսումնասիրել էին նաև վերջին տարիների հստակ ցուցանիշները և պարզել, որ գլոբալ տաքացումը սկսել է արագանալ և մոտենալ: Այսպես, 2019 թ. Երկրի վրա օդի միջին ջերմաստիճանը 1,1 աստիճան Ցելսիուսով գերազանցել է մինչարդյունաբերական շրջանի անալոգային ցուցանիշին: Ապացուցված է, որ նախորդ տարին պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին է եղել: Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել 2019-ին Եվրոպայում, Ճապոնիայում, Հնդկաստանում և Ավստրալիայում:

Մոտակա տարիների կանխատեսումները ևս տխուր են: Շատ գիտնականներ վստահեցնում են, որ արդեն 2070 թ. միլիոնավոր կամ անգամ միլիարդավոր մարդիկ կզրկվեն ապրելու համար անհրաժեշտ պայմաններից շոգի պատճառով: Նման հետևանքները որոշ չափով կանխելու համար հարկավոր է կրճատել ածխաթթու գազի արտանետումը և արգելել բենզինով աշխատող մեքենաների ընթացքը:

Կարդացեք նաեվ

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Karen Ovsoyan

Մարտակերտ – Քարվաճառ – Վարդենիս ավտոճանապարհը դեռ շարունակելու է լինել հայկական ուժերի վերահսկողության ներքո. Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

Թուրքիայում 20 հոգի մահացել է կորոնավիրուսից պաշտպանվելու համար կեղծված սպիրտ խմելու պատճառով

Irina Abovyan

Եթե դավաճանները էս երկրից չգնան, նրանք ինձ են պատասխան տալու․ Թքած, թող ես դավաճան հայ սպանեմ․Խաչենց

Irina Abovyan

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը 2021-ից տեղափոխվեց 2022 թվական

Irina Abovyan

Սպանություն Արարատի մարզում. կա ձերբակալված անձ

Irina Abovyan