Հասարակություն

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Այս մասին հայտնում են տեղում աշխատող «Հետքի» թղթակիցները:

Հրետակոծության հետևանքով վնասվել է 7 տուն: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ:

Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանք խուճապի չեն մատնվել:

Այգեպարում են նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ավելի վաղ թիրախավորվել էին նաև Չինարի գյուղն ու Բերդ քաղաքը:

Կարդացեք նաեվ

Նոր մանրամասներ՝ ԱԱԾ-ի կողմից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կատարված գործողություններից. կասկածյալների մեջ են՝ պետը, տեղակալը օպերլիազորն ու հետաքննիչը

Irina Abovyan

11.9 տոկոս ալկոհոլային խմիչքի գնաճ,10.4 տոկոսով` ծխախոտի թանկացում

Irina Abovyan

Կենդանակերպի նշանների ամենակրքոտ զույգերը

Irina Abovyan

Գյումրիում վթարված ավտոմեքենան այրվել է․ 23-ամյա վարորդի դին մոխրացել է

Irina Abovyan

Ո՞ր ռեստորաններն ու սրճարանները կբացվեն մայիսի 4-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Կորոնավիրուսի դեպքում ջերմության առանձնահատկությունները․ մասնագետի կարծիք

Irina Abovyan