Հասարակություն

ՀԱՊԿ ամոթալի հայտարարությունը

Մեկօրյա լռությունից հետո ՀԱՊԿ-ը տարածել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրության վերաբերյալ որոշում, որում մտահոգություն է հայտնում լարվածության կապակցությամբ և կոչ անում կողմերին հանդարտեցնել իրավիճակը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, թե կողմերից մեկը ՀԱՊԿ անդամ է:

Ավելի խայտառակ փաստաթուղթ, քան ՀԱՊԿ հայտարարությունն է, պատկերացնելն իհարկե դժվար է: Մյուս կողմից, ինչպես և արդեն նշել ենք նախօրեին, ՀԱՊԿ-ից ավելին սպասել պետք չէ: ՀԱՊԿ-ից թերևս պետք է պահանջել ավելին, իհարկե՝ գուցե ոչ այժմ: Այժմ պարզապես պետք է լուծել Ադրբեջանի հետ կապված ռազմական խնդիրները, խաղաղություն պարտադրել հակառակորդին: Հակառակորդի հետ հարցերը լուծելուց հետո իհարկե պետք է ձեռնամուխ լինել դաշնակիցների հարցերին և նրանց առաջ դնել պատասխանատվության խնդիր, բայց միանգամայն հստակ և միանգամայն պարզ: Ընդ որում, իհարկե հարցերը պետք է դնել նաև հակառակորդի հարցերը լուծելու միջոցով:

Այսինքն՝ խոշոր հաշվով, ՀԱՊԿ-ին պատասխանատվության դաշտ բերելու ամենակարճ ճանապարհը թերևս Ադրբեջանին խաղաղության այնպիսի պարտադրումն է, որը կառերեսի ՀԱՊԿ-Բաքու հարաբերությունը և կստիպի այդ կազմակերպությանն ի վերջո կողմնորոշվել՝ Հայաստանի՞ դաշնակիցն են, թե՞ Ադրբեջանի: Մյուս կողմից՝ այդ հարցի պատասխանը ՀԱՊԿ-ը տվել է վաղուց կամ իր հայտարարությամբ, որովհետև դաշնակցի հանդեպ ռազմական ագրեսիայի պայմաններում արվող այդօրինակ հայտարարությունը այլ բան չէ, քան աջակցություն դաշնակցի հակառակորդին:

Կարո՞ղ է Հայաստանն ինչ-որ բան փոխել իրերի այս դասավորությունում: Թերևս պետք էլ չէ: Հայաստանն ինչ-որ բան է փոխում ռեգիոնալ ռազմաքաղաքական դասավորությունում, և այդ հարցում պետք չէ ունենալ որևէ պատրանք՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, և Հայաստանն այս դեպքում չունի մտածելու խնդիր: Այս դեպքում մտածելու խնդիր ունի հենց ՀԱՊԿ-ը, որի, այսպես ասած, դաշինքային վարկը հերթական անգամ պայթում է՝ ադրբեջանական բանակի վարկին զուգահեռ:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Կրակոցներ Արմավիրի մարզում. ավտոմատից կրակոցներ են արձակել դեպքի վայր ժամանած Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետի օպերգծով տեղակալի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետի ուղղությամբ. կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Փաշինյանի PR-ով զբաղվողները պրիմիտիվ գրագողեր են.

Irina Abovyan

Մարիամ, լա՞վ ես. Եթե հանկարծ ընկնես ձիուց, ինձ թվում ա, դիտումները կտրուկ կավելանան. Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Դատարանն ազատ արձակեց Արթուր Դանիելյանին․ Տիգրան Աթանեսյան

Irina Abovyan

Բացահայտվել է բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը

Irina Abovyan

Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 78 և 66 տարեկան տղամարդիկ, ունեցել են խրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Irina Abovyan