Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս հինգ զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վելիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայող:

«Զոհվել են մայորներ Նամիկ Հաջան օղլու Ահմեդովը, Անար Գյուլդավերդի օղլու Նովրուզովը, ենթասպա Յաշար Վասիֆ օղլու Բաբաևը, ենթասպա Իլգար Այազ օղլու Զեյնալին և պայմանագրային զինծառայող Էլչին Արիֆ օղլու Մուստաֆազադեն»,- APA.az-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրւոյցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը:

Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ Թովուզի ուղղությամբ զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատել էին չորս կորստի և ևս 4 վիրավորի մասին տեղեկությունը։ Ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմն ունի 11 զոհ:

Կարդացեք նաեվ

Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրդողանն ամենակարող չէ, Աստված չէ, նա միայնակ ոչինչ չի կարող անել. ՌԴ գնդապետ

Irina Abovyan

Մոսկվան համարում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ռուս-ամերիկյան մրցակցության հարթակ չէ

Irina Abovyan

«Անթույլատրելի քայլ է»․ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ-ում կրակի դադարեցման կոչերը

Irina Abovyan

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը մասնակցելու իրավունքի մասին

Irina Abovyan

Բրազիլիայի ամենասեքսուալ կինն ապահովագրել է իր հետույքը. (Photo)

Irina Abovyan