Շոու-բիզնես

Մենք պետք է կանգնենք մեր վարչապետի կողքին և միասին ջախջախենք բոլորին… Աշոտ Տեր-Մաթեւոսյան

«Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ավելին` այն, ինչ տեղի է ունենում, չէի էլ կարող պատկերացնել: Ինձ թվում է` ոչ ոք չէր հավատում, որ նման զարգացումներ կլինեին: ՌոբերտՔոչարյանի կալանավորումն էլ էր անսպասելի նույնիսկ իշխանափոխության ժամանակ: Բայց արի ու տես, որ իրականացավ։ Անգամ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ հարկերից, ասում եմ. «ժողովուրդ, այս 3 ամսվա ընթացքում կատարվածը վերջին 30 տարվա ընթացքում էլ տեղի չէր ունեցել: Սպասեք, ամեն ինչի հերթն էլ կգա»»,-նշեց  նա:

«Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ուրեմն պետք է վստահենք նրան եւ նրա թիմին: Կարող է ինքն էլ սայթաքի, կառավարության անդամներն էլ: Կարեւորն այն է, որ այդ մարդիկ ուզում են այս երկիրը երկիր դարձնել: Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ մարդիկ ուզում են` ամեն ինչ իդեալական լինի: Անգամ ընկերներիս հետ վեճի եմ բռնվում այդ թեմայով»,-ասաց Աշոտը:

Նրա կարծիքով` Հայաստանում բոլոր ոլորտներում պետք է հեղափոխություն լինի, այդ թվում` մշակույթի բնագավառում. «Համբերությամբ զինված սպասում եմ, որ խոշոր հարկատուները մտնեն հարկային դաշտ, բյուջեն լցվի եւ այդ թվում մեր ոլորտը սկսի ավելի ակտիվ սուբսիդավորվել:

Օրինակ` մեր բնագավառում աշխատավարձերի բարձրացումը անհապաղ է: 80 հազար դրամ աշխատավարձով դերասանն ի՞նչ պետք է անի. ստիպված պետք է զբաղվի հանդիսավարությամբ, սերիալներում պետք է նկարահանվի, եւ արդյունքում տուժելու է թատրոնը, որն ամենակարեւորն է դերասանի համար: Բայց սա էլ ժամանակի հարց է: Հուսով եմ` մեր կառավարությունը արվեստին առնչվող խնդիրները չի անտեսի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաեվ

«Երդում եմ կերել սաղդ գցվեք ջուրը».Բեն Ավետիսյանի նշանադրությունը հայտիները անցկացրել են լովազանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց» էր. Լալա Մնացականյան

Irina Abovyan

Դադարեք մեղադրել ինձ․ Օքսանա Սամոյլովայի պատասխանը՝ իրեն քննադատողներին (լուսանկարներ)

Irina Abovyan

Մայա Պողոսյանը ցույց է տվել ամուսնու նվիրած շքեղ մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է իր ձեռքով պատրաստած ախորժալի ճաշի սեղանը (լուսանկարներ)

Irina Abovyan

Մարդավարի Լիլի Մորտոյի Հետ

Irina Abovyan