Հասարակություն

«Հերիք եղավ, երբ գա ժամանակը մենք պետք է նախահարձակ լինենք». Սասուն Միքայելյան

«Երկրապահ կամավորական միությունը կապի մեջ է և ակտիվ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ, Աստված չանի, բայց պատրաս ենք ցանկացած իրավիճակի, –«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ միաժամանակ նշելով, որ չի կարծում, որ ռազմական գործողությունների աշխարհագրությունը կմեծանա։ Ավելին՝ նրա կարծիքով՝ ադրբեջանական այս ագրեսիան շուտով կդադարի»։ 

Մեր հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը նախահարձակ լինում Հայաստանի Հանրապետության սահմաններին, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ սահմանը՝ ավելացնելով. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև չեմ տիրապետում իրենց այս պահի պլաններին։ Չեմ բացառում, որ պլան ունեն այստեղից խբեն, մեկ այլ տեղից մտնեն։

Ամեն դեպքում փաստը մեկն է՝ մենք պետք է զգոն լիենք՝ ողջ շփման գծի երկայնքով»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Ադրբեջանական կողմի փողոցային հիստերիան, Ղարաբաղի գրավման վերաբերյալ քաղաքացիների կոչերը և այլն, Սասուն Միքյալյանը ընդգծեց.«Ես միշտ ասել եմ՝ հերիք եղավ, երբ գա ժամանակը մենք պետք է նախահարձակ լինենք, սա իմ անձնական կարծիքն է»։

Կարդացեք նաեվ

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը, տանն է

Irina Abovyan

Շոկային է. հայրը վարերթի է ենթարկել տան բակում սուրճ խմող 38-ամյա որդուն

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել չեն կարող. Աստղաբանի կանխատեսումները (Տեսանյութ)

Irina Abovyan

50 մլն դրամ՝ փոքր բիզնեսի աջակցության ծրագրերի համար

Irina Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Irina Abovyan

7 բան, որ տղամարդիկ անում են միայն, եթե սիրում են

Irina Abovyan