Շոու-բիզնես

Տեսնեք ինչ են արել Ռիտա Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սիրուշոն՝ Նունե Եսայանի 50 Ամյակին. բացառաիկ լուսանկարներ մեզ մոտ

Մի կողմից 50 թիվը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու գլխում, մյուս կողմից էլ 50-ում նման տեսք ունենալ ու շարունակել ակտիվ գործունեությունը միայն ոգևորում է: Երևի մոտ 8-9 տարեկան էի, երբ առաջին անգամ Նունեին տեսա հեռուստացույցով:

ԱՅՈ հեռուստաշոուի ընթացքում նա երգում էր ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ…..շատ լավ հիշում եմ այդ հոլովակը, նա սպիտակ զգեստով էր ու այդ տարիների ամենամեծ հայտնություններից:

Ամեն շաբաթ այդ հեռուստաշրագրում Նունեն սպասված հյուր էր ու երգում էր մի նոր երգ: Մի անգամ նա կատարեց Ուիթնի Հյուսթոնի All the man that I need հիթը, որից հետո ես սկսեցի լսել Հյուսթն, գտել եմ այդ հոլովակը, դիտեք:

Երբ սկսեցի ինքս աշխատել այս ոլորտում, առաջին իսկ հնարավորության դեպքում հրավիրեցի նախագծերումս Նունե Եսայանին՝ վերջապես անձամբ նրա հետ ծանոթանալու համար: Այս լուսանկարը 2004 թ.-ին է արված, իմ ռադիոշոուի ընթացքում: Այս 15 տարիների ընթացքում շատ ու շատ նախագծերում հանդիպել եմ Նունեին, նկարահանել նրան, ներկա եղել մի շարք պրեմիերաների, երեկոների…

ու կարող եմ ասել, որ մեր շոու-բիզնեսում կան եզակի դեմքեր, ովքեր ադեկվատ են, հարգանքով, պրոֆեսիոնալ, ու Նունեն հենց այդ քիչ թվով անձանցից մեկն է: Իհարկե Նունե Եսայանի մասին կարելի է շաաաաատ երկար հոդված գրել, հիշել նրա տասնյակ մեգահիթերը, ալբոմները, շրջագայությունները, ձեռքբերումները,

բայց կարծում եմ դեռ հարմար առիթ կլինի նման ծավալուն անդրադարձի համար: Պարզապես շնորհավորենք մեր սիրելի երգչուհու ծննդյան տոնն ու սպասենք նոր հրաշալի երգերի նրա կողմից:

Կարդացեք նաեվ

Գլորվել ենք ձորը.ես, տղաս ու մայրս մահից ենք փրկվել.Իրինա Հարությունյանը սարսափելի ավտովթարի մասին

Irina Abovyan

Հռիփսիմե Հակոբյանի ու որդու երևանյան զբոսանքը (լուսանկարներ)

Irina Abovyan

Տեսեք, թե ով է Հայկ Պետրոսյանի սիրելին և ինչ լուսանկարներ է հրապարակում

Irina Abovyan

Հրուշ Մնոյանը ցույց է տվել, թե ինչ է որդին իրեն նվիրել Մարտի 8-ին

Irina Abovyan

Մարիամ Մելիքյանը համոզում է դստերը, որ նա հայերեն խոսի (Տեսանյութ)

Irina Abovyan

Իվետա Մուկուչյանին նման ոճում առաջին անգամ եք տեսնելու (լուսանկարներ)

Irina Abovyan