Հասարակություն

Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ ուղղությունն այսօր ժամը 10:30-ի սահմանում խցանված էր՝ շտապօգնության մեքենան բախվել էր մարդատարին: 168.am-ը կապ է հաստատել ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու արդյոք վթարի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ և շտապօգնության մեքենան արդյոք այդ պահին հիվանդ է տեղափոխե՞լ:

«Նյութական՝ գույքային վնաս է, մարմնական վնասվածքներ չկան: Շտապ օգնության մեքենայում հիվանդ եղել է, որին տեղափոխել են հիվանդանոց, բայց վթարի հետևանքով վնասվածք ստացողներ չեն եղել»,- պատասխանել են ոստիկանությունից:

«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել:

«Մեր մեքենան ձայնային և լուսային ազդանշանները միացրած է եղել, խաչմերուկի հատվածում մի մեքենա չի՛ զիջել, չի՛ արձագանքել ազդանշաններին և հարվածել է շտապ օգնության մեքենային: Այդ ընթացքում մեքենայի մեջ եղել է հիվանդ՝ 64 տարեկան տղամարդ, որի մոտ ինֆարկտ է եղել և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղափոխվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեր մյուս մեքենան մոտեցել և հիվանդին տեղափոխել է հիվանդանոց»,- ասել է նա:

Կարդացեք նաեվ

Ահա թե ինչի համար եմ խոհանոցի լվացարանի մեջ ալյուր շաղ տալիս․ կարծում եմ, այս մասին չգիտեիք

Irina Abovyan

Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյան

Irina Abovyan

Ընտրեք հրեշտակին և տեսեք թե ինչ է ձեզ սպասվում

Irina Abovyan

35-40 մեքենա՝ Բագրատաշենի անցակետում․ ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում անցնել սահմանը (տեսանյութ)

Irina Abovyan

Մարդ կա ձու չունի, մարդ էլ կա բաժանում է. Անի Զախարյանը ձվեր է բաժանում

Irina Abovyan

Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․ վարչապետ (տեսանյութ)

Irina Abovyan