Ժամանց

Հուլիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հուլիսի 14-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:24-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է:Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բզինեսով զբաղվելը, բանակցություններ վարելը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:24-ից, չի կարելի անգործության մատնվել, անհրաժեշտ է ճնշել ձեր ներսում եղած վախը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր հնարավոր է սրվեն սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն:

Սա եկամուտների, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Կարող եք նվերներ անել: Վատ նշան կլինի իրականում կամ երազում մազերը կտրելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ: Օրվա բարի նշանը լիքը դույլերը կլինեն: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի 3 նշան, ովքեր ամենաքիչն են խանդում

Irina Abovyan

ԹԵՍՏ. Ձեր սիրելի «սմայլիկը» կպատմի թե իրականում ինչպիսին եք. իմացեք ողջ ճշմարտությունը ձեր մասին

Irina Abovyan

Աստղագուշակ․ հունվարի 24

Irina Abovyan

Կենդանակերպի այս նշանների տակ ծնվածները ամենաիդելական աղջիկներն են

Irina Abovyan

Հորոսկոպի երկու նշան, ովքեր հունիսի կեսին երջանիկ կլինեն սիրո և կարիերայի մեջ

Irina Abovyan

Թեստ. Ի՞նչ հարաբերություններ եք դուք գերադասում

Irina Abovyan