Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Սև ծովից ցիկլոնի  ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վ։ Ազգաբնակչությանը  խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք նաեվ

Ինչ է կատարվում կանանց գաղութում. Ինչ դաժան մեթոդներով են պատժում նրանց. Համացանցում հայտնվել են մինչև այժմ չհրապարակված սшրսшփելի կադրեր.

Irina Abovyan

ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԴՐԱԿԱՆԸ. ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Irina Abovyan

Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացն սկսվել է Աղավնո անցակետից․ մարտի 18-20-ը ջերմաչափվել է շուրջ 5000 քաղաքացի

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձավ 482, որից ունենք առողջացման 30, մահվան՝ 3 դեպք

Irina Abovyan

Փոքրիկ գաղտնիքներ. ինչ է հարկավոր իմանալ կենդանակերպի նշանների մասին

Irina Abovyan

Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում ջրամատակարարումը 12 ժամով կդադարեցվի

Irina Abovyan