Հասարակություն

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած

Հուլիսի 14-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1115 թեստավորում, որից 776-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:

Կարդացեք նաեվ

Հրդեհ Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Irina Abovyan

Թող չմիջամտեն, թողնեն ապրանքը ծախենք, մեր ընտանիքները պահենք. «Մեյմանդարի» շուկայի աշխատակիցներ

Irina Abovyan

Դերասանուհի Նարինե Ոսկանյանն (Պաուզա Անո) արդեն տանն է և նշում է երկրորդ ծնունդը)

Irina Abovyan

Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ․ Ա․ Հովհաննիսյան

Irina Abovyan

Աստղագուշակ մայիսի 4-ի համար

Irina Abovyan

Մեր տղաները կանգնած են Թալիշում, Օմարում․ կանգնել են ու չեն իջնում՝ երդվել են, շատ բարդ հարց է. Գեներալ Մելքոնյան

Irina Abovyan