Շոու-բիզնես

Ինչպե՞ս չի սիրում, երբ իրեն դիմում են, եւ ո՞րն է արտաքինի վերաբերյալ ամենազավեշտալի բամբասանքը. 20 հետաքրքիր փաստ Իրինա Այվազյանի մասին

Այս դերասանուհին իրեն էմցիաներ արտահայտող մարդ չի համարում, բայց շրջապատին միշտ վարակում է դրական էմոցիաներով:

«20 փաստ հայտնիների մասին» խորագրում զրուցել ենք Իրինա Այվազյանի հետ, որն իրեն բնորոշ անկեղծությամբ ու հումորով է պատախանել NEWS.am STYLE-ի բլից հարցերին:

Օրդ սկսվում է

Քնելու ցանկությամբ (ծիծաղում է):

Սնունդ կամ ըմպելիքառանց որի չես պատկերացնում օրդ:

Կաթնային սուրճ:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Կարմիր սուպ ու սունկ:

Հասակդ ու քաշդ:

Հասակս` 154 սմ, քաշս`61 կգ:

Երբ մի բանով հիանում եսի՞նչ բառ ես օգտագործում:

«Հեսա կլացեմ», «սուպեր ա» կամ «դզեց»:

Երբ բարկանում եսմիանգամից արտահայտվո՞ւմ եսթե՞ զսպում:

Հիմնականում միանգամից արտահայտվում եմ: Կախված է իրավիճակից:

Ինչպե՞ս ես սիրումերբ քեզ դիմում են:

Անկեղծ ասած` կարեւորը չասեն «Իռա» կամ «Իռեն»: Հասկացել եմ, որ վերջերս ինձ դուր է գալիս, երբ ասում են «Իրինչուկ» (ծիծաղում է):

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Շատ եմ վախենում բարձրությունից, անգամ եղել է, որ աստիճաններով նստած վիճակում եմ իջել:

Գեւորգի մեջ ամենասիրածդ հատկանիշը:

Լավ ու սիրված հատկանիշները շատ-շատ են, դրա համար հատուկ չեմ կարող առանձնացնել, ավելի հստակ չսիրածներս կարող եմ նշել (ծիծաղում է):

Ուժեղ ու թույլ կողմերդ:

Ուժեղ կողմերիցս մեկն այն է, որ ամեն ինչ կարողանում եմ ներել, այլ հարց է` տվյալ մարդու դերը ինչպես կփոխվի դրանից հետո, իսկ թույլ կողմերիս մասին չեմ սիրում խոսել, որ դրանք չօգտագործեն իմ դեմ (ծիծաղում է):

Ֆիլմորը միշտ կարող ես դիտել:

Հիմա` հայկական ֆիլմերը, հատկապես «Ուրախ ավտոբուսն» ու «Մեր մանկության տանգոն»:

Ո՞ր տարիքիդ հետ են կապված հուշերիդ մեծ մասը:

Իմ կյանքն իրականում լի է վառ հիշողություններով, ամեն տարիքի հետ կապված ունեմ հիշելու բաներ, բայց ավելի շատ սիրում եմ վերհիշել 10-15 տարեկանում ունեցած հուշերս:

Օրորը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:

Չկա այդպիսի օր: Վատ օրեր շատ են եղել, որոնք կարելի էր ջնջել, բայց դրանք հետագայում ցույց են տալիս իրենց դրական կողմերը:

Առաջին անգամե՞րբ ես սիրահարվել:

Դպրոցում:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Բեժը:

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:

13-14 տարեկանում` ընկերուհիներիս, ովքեր մեր դիմացի տանն էին ապրում ու մեր լվացքի պարանն ընդհանուր էր: Սովորություն ունեինք պարանով նամակներ փոխանցել միմյանց:

Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:

Հենց նոր ամենամոտ ընկերներիցս մեկի` Հրաչյա Ոսկանյանի վրա բարկացա:

Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվելի՞նչ առիթով:

Անցած տարի`ծննդյանս օրը, երբ շատ տխուր էի, ու ընկերներս շատ անսպասելի մտան ներս: Ուրախությունից լաց եղա, նման բան հազվադեպ է լինում, միշտ էմոցիաներս անիմաստ ներս եմ գցում:

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Թե ես ստում եմ գործընկերներիս, որովհետեւ իբր շուրթերս լցրած են, քիթս էլ` վիրահատած (ծիծաղում է): Էլի կան, բայց եթերային չեն:

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Ներկա պահին` երբ հարցնում են` «Ինչո՞ւ ես մազերդ ներկել»… Լավ եմ արել (ծիծաղում է):

Կարդացեք նաեվ

Տեսեք՝ Մարտին Մկրտչյանն ինչ օրիգինալ նվերներ է պատրաստել իր գեղեցկուհի կնոջ համար

Irina Abovyan

«Ես եւ Աշոտը հարգում ենք միմյանց անձնական տարածքը». Սոֆյա Պողոսյան

Irina Abovyan

Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են

Irina Abovyan

Ծննդաբերությունից 2 շաբաթ անց Գոհար Ավետիսյանն ավելի նիհար է, քան մինչև հղիությունը (լուսանկարներ, տեսանյութ)

Irina Abovyan

«Ինքս ինձ խոստացել էի այստեղ վերադառնալ գեղեցիկ մարմնով»․ Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից

Irina Abovyan

Լիլի Մորտոյի սադրիչ լուսանկարը

Irina Abovyan