Հասարակություն

Սահմանային այս լարված վիճակում, ազգովի աղոթենք մեր քաջ տղաների համար

Գթառատ ու բարի Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՚ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս  (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։

Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։Շնորհիր որդուս քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։

Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ.

ԱՄԵՆ

Կարդացեք նաեվ

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն ու Opel Zafira-ն. վարորդներին ու ուղևորին առաջինը օգնության է հասել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Պարետի որոշմամբ ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը

Irina Abovyan

Մայիսը ճակատագրական կլինի կենդանակերպի որոշ նշանների համար

Irina Abovyan

Ավտովթար Երևանում. բախվել են Rover-ը, Opel-ն ու Hyundai Sonata-ն. կա 4 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները

Irina Abovyan

2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք՝ առանց աշնանային նոր ալիքից վախի

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 194-ի

Irina Abovyan